ՀՅԴ-ական պատգամավորի՝ 6 միլիոն դրամ արժողությամբ «AUDI»-ն
«Փաստ» օրաթերթը գրում է. «ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Սուրեն Մանուկյանը «AUDI Q7 3.6» մակնիշի ավտոմեքենա ունի, որը նա գնել է նախորդ տարի եւ որի դիմաց վճարել է 6 միլիոն դրամ։ Այս մասին տեղեկանում ենք նրա՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացված 2017 թ. տարեկան հայտարարագրից։
Դրամական միջոցները նախորդ տարի ավելացել են՝ 4 միլիոն դրամից դառնալով 7։ Տարեկան եկամուտներն էլ կազմել են 4 միլիոն 281 հազար դրամ, որը նրա աշխատավարձն է։
Կինը՝ Կարինե Հովհաննիսյանը, հայտարարագրել է միայն եկամուտներ, որոնք ստացվել են աշխատավարձից ու կազմել 430 հազար դրամ։
Մանուկյանը 2017 թ. ապրիլի 2-ին խորհրդարանական ընտրությունների արդյունքում ընտրվել է ԱԺ 6-րդ գումարման պատգամավոր՝ ՀՅԴ թիվ 13 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով։ Մինչ այդ հասցրել է լինել Իջեւանի փոխքաղաքապետ ու «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Իջեւան» մասնաճյուղի տնօրեն»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի