«Մանվել Գիգորյանին անձամբ եմ նշանակել բրիգադի հրամանատար». Նորատ Տեր-Գրիգորյանց
«Փաստ» օրաթերթը գրում է. «ՀՀ պաշտպանության նախարարի նախկին պաշտոնակատար, գեներալ Նորատ Տեր–Գրիգորյանցի բնորոշմամբ` ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը կազմակերպված, հայրենասեր եւ հարգված մարդ է:
«Փաստ» օրաթերթի հետ զրույցում Ռուսաստանում ապրող գեներալն ասաց. «Մանվել Գրիգորյանին անձամբ եմ նշանակել բրիգադի հրամանատար: Ինձ Լեւոն Տեր-Պետրոսյանն ու Վազգեն Սարգսյանն էին առաջարկել: Մանվել Գրիգորյանը բարձր մակարդակի հրամանատար էր: Ես տեղյակ չեմ` ինչպե՞ս է նա ապրել խաղաղ ժամանակ եւ հարստացել»:
Նորատ Տեր–Գրիգորյանցը, խոսելով ԱԱԾ–ի խուզարկության մասին, նշեց, որ զինվորների պահածոների հայտնաբերումն իր համար անհավատալի եւ ծիծաղելի էր: «Դա մանկական բարբաջանքի էր նման»,- ժպտալով՝ ասաց մեր զրուցակիցը:
Զենք–զինամթերքի հայտնաբերումը գեներալին այդքան զարմանալի եւ ծիծաղելի չթվաց, սակայն նրա համար այլ բան էր անհասկանալի. «Ինչքան գիտեմ, Մանվել Գրիգորյանը հեղաշրջում անել չէր ուզում: Ինչո՞ւ այդքան շատ զենք: Դա պետք էր հանձնել: Երկրապահները պետք է սերունդ կրթեն, փորձ փոխանցեն: Ձեր հարցերի պատասխանները չունեմ, քանի որ երբեք այդ կառույցի մասին չեմ ունեցել հետին մտքեր եւ այլ պատկերացումներ»:
Մեր հարցին` ՊՆ–ն կամ անձամբ նախկին նախարարն ի՞նչ կապ կարող էին ունենալ այս գործին, գեներալը պատասխանեց. «Ես իրավապահ չեմ, չեմ կարող ասել: Ես 1995 թվականից դուրս եմ եկել նախարարությունից եւ կապ չունեմ: Գուցե նրանք էլ իմ կարիքը չունեն: Բայց, էլի եմ ասում, երեւույթն ամոթալի է»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի