Արյունաբանական կենտրոնի անձնակազմը դեմ է ՀՀ ԱՆ գլխավոր արյունաբանի նշանակմանն առանց իրենց համաձայնության
Երևանի Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի բժիշկների մի մասը բոյկոտում է ՀՀ ԱՆ գլխավոր արյունաբան Սամվել Դանիելյանի նշանակումը՝ առանց իրենց կարծիքը հաշվի առնելու: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ անձնակազմի ներկայացուցիչներն իրենց ձայնը լսելի դարձնելու պահանջով հավաքվել են կենտրոնի բակում:
«Հայաստանի արյունաբանության ոլորտի մասնագետների 90 տոկոսն այս կենտրոնում է: Եվ այդ մարդկանց կարծիքը պետք է հաշվի առնեն: Գլխավոր արյունաբանի նշանակման համար պետք է արդար, թափանցիկ ընտրություններ լինեն: Ես ոչ ոքի դեմ ոչինչ չունեմ: Թող հարցնեն՝ կենտրոնի անձնակազմն ում է ուզում տեսնել որպես գլխավոր արյունաբան»,-ասաց Իմունաֆենոտիպավորման և մոլեկուլային կենսաբանական լաբորատորայի ղեկավար Ալին Յակոբի Այվազը, ով 5 տարի առաջ է եկել Սիրիայից և հիմնել նոր դիագնոստիկ մեթոդ:
Անդրադառնալով նրան, որ նորանշանակ ԱՆ գլխավոր արյունաբանը մասնագիտացմամբ մանկական արյունաբան-ուռուցքաբան է՝ նա ասաց, որ կենտրոնում 3-4 անգամ ավելի շատ մեծահասակ հիվանդներ են ունենում, քան երեխաներ:
Լրագրողի դիտարկմանը, որ գլխավոր մասնագետ ընտրելիս մյուս մասնագետներից չեն հարցնում, բժիշկներից մեկն ասաց՝ ուրիշ շատ արյունաբաններ իրենց մոտ են գնում:
Կենտրոնի բակում հավաքված բոլոր բժիշկների պահանջը նույնն էր: Շատերը կարևորեցին նախքան նշանակում անելը ոլորտի մասնագետների հետ քննարկելը, նրանց կարծիքը հաշվի առնելը: Նրանք նշեցին՝ պատրաստվում են իրենց ձայնը լսելի դարձնել: Ոմանք շեշտեցին՝ անակնկալի են եկել, գուցե, իրենք համաձայն են այդ որոշմանը, պարզապես պետք էր իրենց էլ տեղյակ պահել:
Բժիշկներից ոմանք փաստեցին՝ վերջին 10 տարիների ընթացքում մանկական արյունաբանությունը նահանջ չի ապրել:
ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր արյունաբան է նշանակվել Սամվել Դանիելյանը: Մամուլում լուրեր էին շրջանառվում՝ նախկին գլխավոր արյունաբան Սմբատ Դաղբաշյանն իրականում մասնագիտությամբ արյունաբան չի եղել: Դաղբաշյանը շարունակում է ղեկավարել Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնը:


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի