Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցով ԱԺ նիստ կհրավիրվի
Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը դիմել է վարչապետին՝ ՀՀ ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդության հարցի քննարկման նպատակով ԱԺ արտահերթ նիստ նախաձեռնելու համար:
Գլխավոր դտախազության հանրային կապերի բաժնից հայտնում են, որ սույն թվականի հունիսի 15-ին ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, Երկրապահ կամավորականների միության նախագահ Մանվել Գրիգորյանի կողմից անհայտ անձից, չպարզված ժամանակահատվածում և հանգամանքներում, ապօրինի կերպով զենք և ռազմամթերք ձեռք բերելու և մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ պահելու փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
Հունիսի 16-ին Մանվել Գրիգորյանը ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցանք կատարելու կասկածանքով ձերբակալվել է, ինչի մասին ՀՀ Սահմանադրության 96-րդ հոդվածի համաձայն անմիջապես տեղեկացվել է ՀՀ Ազգային ժողովի նախագահին:
Արդեն իսկ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական աշխատանքների, համատեղ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում ձեռք է բերվել ՀՀ ազգային ժողովի պատգամավոր Մանվել Գրիգորյանի կողմից իրեն մեղսագրվող հանցանքի կատարումը վկայող ապացույցների բավարար համակցություն, ինչը տալիս է նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու հետ կապված խափանման միջոց ընտրելու վերաբերյալ համաձայնություն ստանալու նպատակով ՀՀ Սահմանադրության 96-րդ հոդվածով և «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 108-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով համապատասխան ընթացակարգ նախաձեռնելու բավարար հիմքեր:
Հաշվի առնելով վերոգրյալը՝ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ՀՀ ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին ՀՀ գլխավոր դատախազի միջնորդությունը քննարկելու օրակարգով ՀՀ կառավարության նախաձեռնությամբ Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելու համար:


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի