Կաթի մթերման գինը 200-ից իջեցրել են 140 դրամի. դժգոհ գյուղացիները հանդիպել են մթերող ընկերությունների հետ
Կաթի մթերման գնից դժգոհող գյուղացիները հանդիպել են կաթ մթերող ընկերությունների հետ: Այս մասին հայտնել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության մամուլի խոսնակ Գայանե Մանուկյանը:
«Հանդիպումները ընթացքի մեջ են, արդեն 2 օր է հանդիպումներ են տեղի ունենում: Գյուղացիների բարձրաձայնած հարցը հայտնի է գյուղնախարարությանը եւ հենց գյուղնախարարությունն է կազմակերպել այս հանդիպումը: Հուսով ենք` որոշակի լուծման կհասնենք»,- ասաց նա:
Նշենք, որ գյուղացիների խոսքով` վերջին երկու ամիսների ընթացքում կաթի մթերման մեկ լիտրի գինը վերամշակող ընկերությունները 60 դրամով նվազեցրել են` 200 դրամից դարձնելով 140 դրամ: Բացի այդ կան մթերող ընկերությունները, որոնք մեկ լիտր կաթը գնում են 90-100 դրամով:
Դժգոհող գյուղացիները կառավարությունից պահանջում վերահսկել կաթի մթերման գները: Նրանք կառավարության մոտ հայտարարել են, որ եթե գործադիրը իրենց հարցին լուծում չտա, ապա իրենք երկուշաբթի օրը կաթով բեռնված մեքենաներով են գալու կառավարության շենքի առջեւ եւ անվճար բաժանելու են կաթը քաղաքացիներին:


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի