Հռոմի պապն աբորտները համեմատել է նացիստների հանցանքների հետ
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը քննադատել է հղիության արհեստական վիժեցումը՝ այն համեմատելով նացիստական Գերմանիայում լայն կիրառություն ունեցող եվգենիկայի (ուսմունք մարդկային ցեղի,նրա ժառանգական հատկանիշներիլավացման մասին։ Եվգենիկայի խնդիրն է ակտիվ ազդել մարդու էվոլյուցիայի վրա, կատարելագործել նրա բնույթը, նպաստել տաղանդի ժառանգմանը և հնարավորին չափ սահմանափակել ժառանգական հիվանդությունների փոխանցումը հետագա սերունդներին) հետ:
«Նախորդ դարում ամբողջ աշխարհը ցնցված էր ռասան մաքրելու նպատակով նացստների արածով: Այսօր մենք անում ենք նույնը՝ միայն թե սպիտակ ձեռնոցներով»,-Իտալիայում կայացած համաժողվի ժամանակ ասել է պոնտիֆիկոսը:
Այսպիսով՝ Կաթոլիկ եկեղեցու առաջնորդը դեմ է արտահայտվել նախածննդաբերական այն թեստերին, որոնք անցնելուց հետո որոշ ծնողներ նախընտրում են ընդհատել հղիությունը՝ չցանկանալով ոչ լիարժեք զարգացած երեխա ունենալ:
Ինչպես նշում է Reuters-ը, կաթոլիկների հովվապետը կոչ է արել ծնողներին երեխաներին ընդունել այնպիսին, ինչպիսին Աստված է նրանց ուղարկում:
Հավելենք, որ «եվգենիկա» տերմինն առաջարկել է անգլիացի կենսաբան Ֆ․ Հալտոնը (1869թ.)։ Ռասիստները և հետադեմ գիտնականները եվգենիկան օգտագործել են «ոչ լիարժեք ցեղերի և ժողովուրդների» դեմ պայքարելու նպատակով։ Հայտնի է, որ եվգենիկան կիրառելվել է ֆաշիստական Գերմանիայում՝ մարդկանց վրա արգելված գիտափորձեր անցկացնելու, ռասան մաքրելու ու ոչ ցանկալի սոցիալական խմբերից ձերբազատվելու նպատակով: Այժմ այն դիտարկում է որպես նացիզմի հանցագործությունների հիմքերից մեկը:


















































Կայացել է Հռոմի Պապ Լևոն XIV-ի գահակալության արարողությունը
Հռոմի Սրբազան Քահանայապետ է ընտրվել ամերիկացի կարդինալ Ռոբերտ Ֆրենսիս Պրևոն
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կենդանության օրոք դեմ է արտահայտվել զենք կուտակելուն
Վատիկանի կարդինալները կսկսեն նոր Պապ ընտրել
Հռոմի պապը վախճանից առաջ հաշվին ունեցած 200,000 եվրոն փոխանցել է հիփոթեքի մարմանը
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի