Գեղարքունիքի մարզպետի եղբայրը ինն անշարժ գույք ունի
«Փաստ» օրաթերթը գրում է. «ՀՀ կրթության և գիտության նախարարության կրթության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Նաիրի Սաղաթելյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ պաշտոնը ստանձնելու 2018 թ. հայտարարագիրը:
Նա հայտարարագրել է ինն անուն անշարժ գույք, որից ութը հողամաս է, իսկ մեկն էլ՝ արտադրական նշանակության շինություն: Որպես շարժական գույք է հայտարարագրել «TOYOTA COROLLA 1.8» մակնիշի ավտոմեքենա:
Ունի նաև բաժնեմաս՝ 16 հազար 670 դրամ արժողությամբ: Դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 12 միլիոն դրամ, 34 հազար ամերիկյան դոլար ու 21 հազար եվրո: Եկամուտներն էլ ստացվել են աշխատավարձից ու կազմել 645 հազար դրամ:
Նշենք, որ Նաիրի Սաղաթելյանը ԱԺ նախկին պատգամավոր, հունիսի 1– ին Գեղարքունիքի մարզպետ նշանակված Իշխան Սաղաթելյանի եղբայրն է»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի