Հայաստանում այժմ կոռուպցիա չկա. Նիկոլ Փաշինյան
Ես կարող եմ ասել, որ այժմ Հայաստանում կոռուպցիա չկա: Այս մասին RT գործակալությանն ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատաասխանելով երկրում հակակոռուպցիոն քաղաքականության հաջողությունների մասին հարցին:
«Իհարկե, կարող են լինել որոշ առանձին երեւույթներ՝ կոռուպցիոն անցյալի կոռուպցիոն մնացորդներ: Իհարկե, սա ապագայի երաշխիք չէ, բայց ես կարծում եմ, որ այս մթնոլորտը, այս գործընթացը թույլ կտան մեզ երաշխավորել այս իրավիճակի շարունակությունը», - ասել է նա:
Պատասխանելով հարցին այն մասին, որ ԱՊՀ երկրներում հաճախ են ծագել իրավիճակներ, երբ հին վերնախավը նորից իշխանության է անցել, Նիկոլ Փաշինյանը նշել է, որ դրա երաշխիքը ժողովրդի կամքն է:
«Ինչ-որ բան փոխվել է մարդկանց ներսում, մտածողությունում: Դա շատ կարեւոր գործոն է, որը թույլ է տվել առանց մեծ բախումների, առանց արյան հեղափոխություն իրականացնել: Պայքարը տեղի է ունեցել յուրաքանչյուր քաղաքացու ներսում: Ես կարծում եմ, որ մեր հեղափոխության գլխավոր արդյունքը իշխանության փոփոխությունը չէ, այլ մտածողության փոփոխությունը: Եվ դա կախված չէ կառավարությունից», - ասել է նա:
Նիկոլ Փաշինյանը մեկնաբանել է Facebook-ում իր կողմից հունիսի 1-ին արված տեսանյութն այն մասին, որ ապրանքների գների աճի նախաձեռնողները «իրենց վրա կզգան օրինականության ողջ ուժը»:
«Մեզ մոտ այնպիսի իրավիճակ էր, որ մենք Երեւանի բազմաթիվ սուպերմարկետներում անօրինական գործունեություն էինք ֆիքսել եւ երբ մենք այդ գրանցեցինք, նրանք որոշ ապրանքների գները համաձայնեցված բարձրացրեցին. դա սաբոտաժի նման էր: Դա մեր գործողությունների արձագանքն էր, որն ուղղված էր օրինականության վերականգնմանը: Ինչ վերաբերում է ՝ ինչպես ասացիք «ամբողջ ուժը՞»: Շատ սուպերմարկետներ արդյունքում բարձր տուգանքներ վճարեցին, որովհետեւ նրանց գործողություններն անօրինական էին», - ասել է նա:


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի