Հայկական հեղափոխության ընթացքում աշխարհաքաղաքական դավադրություն չի եղել. Փաշինյանը ՌԴ-ի հետ հարաբերությունների մասին
Հայկական հեղափոխության ընթացքում ընդհանրապես որեւէ աշխարհաքաղաքական եւ արտաքին քաղաքականության համատեքստ չի եղել: Որեւէ աշխարհաքաղաքական դավադրություն չի եղել: Այս մասին RT-ին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք սխալվել են այն մարդիկ, որոնք հեղափոխությունից հետո վախենում էին Ռուսաստանի եւ Հայաստանի հեռացումից:
«Այժմ այդ մասին շատ շատերն են ասում: Ռուսական մամուլում շատ հրապարակումներ կան, որոնց հեղինակները այդքան լավ չեն հասկանում ինչ է տեղի ունեցել Հայաստանում: Կան մարդիկ, որոնք ցանկանում են այդ ամենն այլ տեսանկյունից ներկայացնել: Նրանք ուզում են ներկայացնել, որ Հայաստանում իշխանության են եկել հակառուսական ուժեր», - ասել է նա՝ նշելով, որ դա զուտ ներքին, հայկական գործընթաց էր, որը Հայաստանի արտաքին քաղաքականությունում ռեւերս չէր ենթադրում:
«Ինչու՞ ենք մենք այդպես ասում: Որովհետեւ այն ժողովուրդը, որը իրականացրել է այդ հեղափոխությունը, Հայաստանի արտաքին քաղաքականության հետ խնդիրներ չուներ: Հետեւաբար նա արտաքին քաղաքականության հետ կապված պահանջներ չուներ: Կառավարությունում մենք ժողովրդի ներկայացուցիչներն ենք, որը հաղթել է հեղափոխության ընթացքում: Մենք պետք է գործենք այն շրջանակներում, այն բովանդակության համապատասխան, որն ուներ այդ քաղաքական գործընթացը՝ «թավշյա հեղափոխոթյունը»:
Նրանք, ովքեր ասում էին, որ Հայաստանում քաղաքական փոփոխությունների արդյունքում խնդիրներ կառաջանան Հայաստանի եւ Ռուսաստանի հարաբերությունններում, սխալվում էին: Նրանք սխալվում էին եւ կսկսեն սխալվել, եթե շարունակեն այդպես մտածել», - ասել է Նիկոլ Փաշինյանը:
Հարցին այն մասին, որ Հայաստանում ՌԴ դեսպանի հետ հանդիպումից հետո Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերություններում նոր փուլի մեկնարկի մասին հայտարարվեց եւ եթե ոչինչ չի փոխվում հարաբերություններում, ապա ինչ նոր փուլի մասին է խոսքը, Նիկոլ Փաշինյանը նորից ընդգծել է, որ խոսքն այն մասին է, որ ռեւերսներ չեն լինի:
«Ես չեմ ասել, որ ոչինչ չի փոխվում: Ես ասել եմ, որ ռեւերսներ չեն լինի: Եվ ես միշտ ասել եմ, որ մենք ավելի արդյունավետ հարաբարերություններ կունենանք, քան առաջ: Երբ ես ասում եմ նոր փուլ, ես նկատի ունեմ ավելի դրական փուլ, ավելի կառուցողական փուլ, ավելի արդյունավետ փուլ, ավելի ուղիղ փուլ, ավելի անկեղծ փուլ, ավելի հստակ փուլ: Վլադիմիր Վլադիմիրովիչի հետ հանդիպմանը մենք ընդհանրապես ոչ մի խնդրահարույց հարց չենք ունեցել: Եղել են հարցեր, որոնք տեղում են լուծվել: Մնացած հարցերը մենք պայմանավորվել ենք ավելի մանրամասն քննարկել», - ասել է նա՝ հավելելով, որ բարձր մակարդակի երկու հանդիպումների արդյունքներով կարող է ասել, որ Հայաստանի եւ Ռուսաստանի հարաբերություններում որեւէ քաղաքական խնդիր չկա:


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի