Սեֆիլյանից բացի մյուսներն արդեն ազատության մեջ են (տեսանյութ)
«Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների» գործը լսող Վերաքննիչ քրեական դատարանը խորհրդակցական սենյակից դուրս եկավ եւ հրապարակեց որոշումը։ Փոխվեցին բոլոր ամբաստանյալների խափանման միջոցը։ Բացի Ժիրայր Սեֆիլյանից, բոլորի դեպքում կիրառվեց ստորագրությամբ չհեռանալը: Ժիրայր Սեֆիլյանը, հաշվի առնելով պատգամավորների անձնական երաշխավորագրերը, կազատվի կալանքից ,երբ վճարվի գրավ։
Բոլորը դատարանի դահլիճից ազատ արձակվեցին, բացի Ժիրայր Սեֆիլյանից։ Նրանց համակիրները դիմավորում են երգ-եևաժշտությամբ։
Հիշեցնենք՝ մարտի 20-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ՝ Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը մեղավոր ճանաչվել և դատապարտվեցլ էր 10 տարի 5 ամիս ժամկետով ազատազրկման, իսկ Գևորգ Սաֆարյանը 5 տարի 5 ամիս ժամկետով ազատազրկման:
Գործով մյուս ամբաստանյալներից Ներսես Պողոսյանը դատապարտվել էր 3 տարի 6 ամիս, Գալուստ Գրիգորյանը՝ 3 տարի, Հրայր Թոփչյանը՝ 3 տարի, Սասունիկ Կիրակոսյանը՝ 3 տարի 6 ամիս, Հովհաննես Պետրոսյանը՝ 2 տարի ժամկետով ազատազրկման:
Դատախազը նախորդ նիստին դեմ չէր, որպեսզի Ժիրայր Սեֆիլյանի պատժաչափը 10,5 տարուց իջեցվի՝7,5-ի:
Իսկ այս գործով մյուս մեղադրյալ Գևորգ Սաֆարյանին դատախազը միջնորդել էր ազատ արձակել դատարանի դահլիճից, նրա նկատմամբ պատիժը պայմանականորեն չկիրառել:
Բոլոր ամբաստանյալների խափանման միջոց կալաքը փոխելու համար անձնական երաշխավորագրեր են ներկայացրել «Ելք» և «Ծառուկյան» խմբակցությունների պատգամավորները


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի