Ոչ պարենային ապրանքների շուկայում և ծառայությունների ոլորտում գրանցվել է գների և սակագների աճ
«Ժողովուրդը» գրում է. «ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ Հայաստանում՝ սպառողական շուկայում, այս տարվա մայիսին, ապրիլի համեմատ, արձանագրվել է 1 տոկոսի գնանկում:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այն հիմնականում պայմանավորվել է սննդամթերքի և ալկոհոլային խմիչքի գնանկումով:
Բայց չնայած այդ հանգամանքին՝ ՀՀ քաղաքացին ոչ բոլոր ապրանքատեսակների մասով է գգում գնանկումը:
Եվ այսպես, պաշտոնական տվյալներով՝ այս տարվա մայիսին, ապրիլի համեմատ, սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի շուկայում արձանագրվել է 2.8 տոկոս գնանկում: Պաշտոնապես սննդամթերքի և ալկոհոլային խմիչքի գների վրա իր անմիջական ազդեցությունն է թողել բանջարեղենի 15.2 տոկոսի չափով էժանացումը:
Մրգի շուկայում մայիսին, ապրիլի համեմատ, գրանցվել է 0.3 տոկոս գնանկում: Նկատենք, որ միայն բանանը իշխանափոխությունից հետո բավականին էժանացավ՝ ավելի քան 200 դրամով:
Բացի այս, մայիսին, ապրիլի համեմատ, էժանացել է նաև կաթնամթերքը՝ պանիրը՝ 4.7 տոկոսով: Իսկ ահա ձուն մեկ ամսվա ընթացքում էժանացել է 5.9 տոկոսով: Մսամթերքը ևս էժանացել է: Ըստ վիճակագրական կոմիտեի՝ միսը մեկ ամսում էժանացել է 0.9 տոկոսով: Ձկնամթերքի շուկան ևս անմասն չի մնացել էժանացումից. այս դեպքում արձանագրված գնանկումը կազմել է 0.5 տոկոս: Շաքարավազը էժանացել է 0.8 տոկոսով: Ի դեպ, այս էժանացումը ևս արձանագրվել է իշխանափոխությունից հետո:
Փոխարենը ոչ պարենային ապրանքների շուկայում և ծառայությունների ոլորտում գրանցվել է գների և սակագների՝ համապատասխանաբար 0.1 և 0.2 տոկոս հավելաճ: Պարզվում է, որ նշված ժամանակահատվածում հանրապետությունում թանկացել են դեղագործական ապրանքները՝ 0.4 տոկոսով: Իսկ ահա հագուստը թանկացել է 0.6, կոշիկը՝ 1.2 տոկոսով: Բնակարանի նորոգման և սպասարկման ծառայությունների սակագներն աճել են 0.1 տոկոսով, հանգստի և մշակութային միջոցառումների հետ կապված ծառայություններինը՝ 0.4 տոկոսով, մարդատար տրանսպորտի ծառայություններինը՝ 2.3 տոկոսով: Սա, թերևս, պայմանավորված է օդային տրանսպորտով միջազգային չվերթների ծառայությունների սակագների 5.3 տոկոս հավելաճով»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի