Իրավապահները անակնկալ խուզարկություն են կատարել Արշալույս գյուղում. հայտնաբերվել է մեծ քանակի զենք
Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության քննիչները, հիմք ընդունելով ոստիկաններից ստացված օպերատիվ տվյալները, հունիսի 10-ին դիմել են Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը թույլատրի, որ իրենք խուզարկություն կատարեն Արմավիրի մարզի Արշալույս գյուղի բնակիչ՝ 45-ամյա Ժորա Հ.-ի տանն ու տանը հարակից շինություններում։
Shamshyan.com-ի փոխանցմամբ, դատարանը բավարարել է միջնորդությունը, և ոստիկաններն ու քննիչները, անակնալ այցելել են Ժորա Հ.-ի տուն: Վերջինս ներկայացրել է «Մակարով» տիպի 9 մմ տրամաչափի ատրճանակ՝ լիցքավորված 8 փամփուշտով, «Տոզ 34» տիպի 12 մմ տրամաչափի հրացան, «Տոզ» տիպի 20 տրամաչափի երկփողանի հրացան, «Իժ 18» տիպի 16 մմ տրամաչափի մեկփողանի հրացան, «Տոզ-8Մ» տիպի հրացան, «Զուբեր» տիպի փամփուշտներ, ինչպես նաև 80-ից ավելի տարբեր տրամաչափի փամփուշտներ։
Աղբյուրի տեղեկություններով՝ Ժորա Հ.-ն ոստիկաններին ու քննիչներին հայտնել է, որ հայտնաբերված զենքերն ու փամփուշտներն օրինական են և այդ ամենը ինքը ձեռք է բերել Արցախյան պատերազմի ժամանակ։ Քնիչի որոշմամբ հայտնաբերված զենքն ու զինամթերքն առգրավվել է և ուղարկվել է ոստիկանության փորձաքրեագիտական վարչություն, նշանակվել է մի շարք փորձաքննություններ։ Փաստի առթիվ ոստիկանության Վաղարշապատի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։


















































«Մուրացան» մանկական հիվանդանոց է տեղափոխվել 2 ամսական տղայի մարմին
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Շտապօգնության ավտոմեքենան Թեղուտի մոտ կողաշրջվել է. բուժքույրը տեղափոխվել է հիվանդանոց
Մшհվան ելքով վրաերթ՝ Երևանում
Վիճաբանություն և ծեծկռտուք Սյունիքի մարզում․ կան վիրավորներ
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի