Հուլիսի 1-ից ուժի մեջ է մտնում Կենսաթոշակային կուտակային համակարգի պարտադիր բաղադրիչը
Կառավարության այսօրվա արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված է Հավանություն տալ «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը և այն ընդունվելուց հետո կուղարկվի խորհրդարան: Մասնավորապես հուլիսի 1-ից ուժի մեջ է մտնելու պարտադիր բաղադրիչը, սակայն քննարկումները կշարունակվեն: «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքը ընդունման օրվանից բարելավվել է շնորհիվ մի շարք փոփոխությունների, որոնց համար հիմք են ծառայել նաև հասարակության կողմից առաջ քաշված խնդիրներն ու դրանց լուծումները։ Այդ փոփոխությունների շարքում կարևոր է ընդգծել նաև ՀՀ Սահմանադրական դատարանի որոշման մեջ առկա դիրքորոշումները։
2018թ․ հուլիսի մեկից ուժի մեջ է մտնում պարտադիր կուտակային բաղադրիչը։ Համակարգի ամբողջական ներդրումը կարևոր է՝ հաշվի առնելով հետևյալ փաստերը՝
1. Պարտադիր կուտակային համակարգի շահառուների գերակշիռ մասն արդեն իսկ ներառված է համակարգում և շահառուների միայն փոքր մասն է, որի ներառումը համակարգում նախատեսվում է հուլիսի 1-ից հետո:
2. Այս պահի դրությամբ կուտակային ֆոնդերում հավաքված է 120 միլիարդ դրամ, որի 70 տոկոսը ներդրված է Հայաստանի տնտեսության մեջ:
3. Կուտակային ֆոնդերի կառավարումն իրականացնում են այնպիսի ընկերություններ, որոնց հիմնադիրները աշխարհում հսկայական հեղինակություն վայելող և ահռելի, նույնիսկ Հայաստանի տարեկան ՀՆԱ-ն տասնյակ անգամներ գերազանցող կապիտալներ կառավարող ընկերություններ և Հայաստանում նրանց հետագա ճակատագիրը միջազգայնորեն ճանաչված գնահատական է լինելու Հայաստանում ներդրումներ անելու հուսալիության աստիճանին:
Մասնավորապես, Ֆրանսիական Ամունդին աշխարհում կառավարման ներքո ունի ավելի քան 1.5 տրլն եվրո (1-ինը Եվրոպայում, 10-րդը աշխարհում), ունի 37 երկրում գրասենյակներ և ավելի քան 100 մլն հաճախորդ ամբողջ աշխարհում (որից շուրջ 3000 ինստիտուցիոնալ ներդրողներ են): Ավստրիական «Ցե-Կվադրատ» ներդրումային ընկերությունը և գերմանական «Տալանքս Ասեթ Մենեջմենթ»-ը ամբողջ աշխարհում կառավարման ներքո ունեն ավելի քան 150 մլրդ ԱՄՆ դոլար: Տալանքսը գերմանական 3-րդ խոշորագույն ապահովագրական ընկերությունն է, դասվում է 10 խոշորագույն եվրոպական ապահովագրական ընկերությունների շարքին, գործում է աշխարհի ավելի 150 երկրներում, ունի A+ վարկանիշ Standard and Poor’s-ի կողմից տրված։
4. Այս պրոցեսն անցել է անդառնալիության կետը, և տվյալ խնդրի շուրջ որոշում կայացնելիս պետք է հաշվի առնել այն ռիսկերը, որոնք կարճաժամկետ և երկարաժամկետ առումով կարող են աղետալի հետևանքներ ունենալ Հայաստանի տնտեսության համար, ինչպես նաև այն դրական արդյունքը, որը կարող ենք ունենալ համակարգի ամբողջական ներդրմամբ: Համակարգի ներդրման հետ միաժամանակ, կառավարությունը շարունակելու է քննարկումը հասարակության լայն շերտերի հետ նրանց մտահոգություններին արձագանքելու և համակարգը երկարաժամկետ հեռանկարում ավելի ճկուն և ներառական դարձնելու ուղղությամբ։
Կառավարությունն այս թեմայով կաշխատի մաքսիմալ անկեղծ և թափանցիկ, և կկայացնի այնպիսի որոշումներ, որոնք հաշվի կառնեն ինչպես խնդրի ռազմավարական խորքը, այնպես էլ ՀՀ քաղաքացիների երկարաժամկետ ու կարճաժամկետ շահերը:


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի