Առողջապահության նախկին նախարարը կասկածվում է առանձնապես խոշոր չափերի գումարներ յուրացնելու մեջ
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) գլխավոր վարչության կոռուպցիայի եւ տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության ծառայողների կողմից ձեռնարկված գործողությունների արդյունքում երեկ՝ հունիսի 8-ին, 6-րդ գլխավոր վարչություն է հրավիրվել Երեւանի բնակիչ, 62-ամյա Ա. Բ.-ն:
Shamshyan.com-ի փոխանցմամբ, վերջինս իրավապահներին հայտնել է, որ ՀՀ առողջապահության նախարարության «Ճառագայթային բժշկության եւ այրվածքների գիտական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն, 68-ամյա Ն.Դ.-ն օգտագործել է իր պաշտոնեական դիրքը եւ կատարել մի շարք չարաշահումներ:
Կայքի տեղեկություններով, Ա.Բ.-ն 10 տարուց ավելի ձեւակերպված է եղել նշված կենտրոնում որպես ավտոմեխանիկ, ինչի համար նա ամեն ամիս պետք է ստանար 57 հազ. դրամ աշխատավարձ:
Ա.Բ.-ն հայտնել է, որ տարիներ շարունակ ինքը աշխատավարձ չի ստացել, եւ այն կուտակվելով, դարձել է մոտ 7 մլն դրամ, որը նույն կենտրոնի հաշվապահ Լ.Խ.-ի միջոցով փոխանցվել է Ն.Դ-ին:
6-րդ գլխավոր վարչությունում տեղեկություններ են ստացվել նաեւ, որ նման եղանակով Ն.Դ-ի կողմից յուրացվել են կենտրոնում ձեւակերպված 25-ից ավելի քաղաքացիների աշխատավարձերը:
Տեղեկություններ են ստացվել նաեւ, որ Ն.Դ.-ն կենտրոնի շինարարական աշխատանքների եւ բժշկական օգնության ծառայությունների համար հատկացված առանձնապես խոշոր չափերի գումարները եւս կասկածելի եղանակով յուրացրել է:
6-րդ գլխավոր վարչության ծառայողները պարզում են պետությանը պատճառված վնասի չափը:
Փաստի առթիվ նյութեր են նախապտրաստվում:
Գագիկ Շամշյանի տեղեկություններով, Ն.Դ.-ն առողջապահության նախկին նախարար Նորայր Դավիդյանն է:


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի