Մանրամասներ Սեւանի թերակղզում 26-ամյա երիտասարդի սպանությունից (ՏԵսանյութ)
Ոստիկանները պարզել են վրացի ամուսինների կողմից Սեւանի թերակղզում 26-ամյա երիտասարդի սպանության հանգամանքները:
Իրավապահները պարզել են, որ սպանված երիտասարդը Գյումրիի բնակիչ Ժորա Մարտիրոսյանն է: Դիակի զննությամբ գլխին հայտնաբերվել են վնասվածքներ, դեպքի վայրում արնանման հետքերով քարեր կային:
Ոստիկանությունում քրեական գործ հարուցվեց սպանության հատկանիշներով:
Պարզվեց, որ մահացածը իր մեքենայով տաքսի ծառայություն է մատուցել: Ոստիկանները ժամեր անց պարզեցին, որ Գյումրի մեկնած 3 օտարերկրացիներ, մասնավորապես, ամուսիններ Դիմիտրի Անդրեեվն ու Սոֆիո Անդրեեվան, ու նրանց ընկերը Շոթա Մառլակելիձեն Գյումրիում նստել են Ժորա Մարտիրոսյանի մեքենան եւ պատվիրել, որ իրենց Սեւան տանի: Ճանապարհին ուղեւորներն ալկոհոլ են օգտագործել, Սեւանի թերակղզում ուղեւորների եւ վարորդի մեջ վիճաբանություն է առաջացել, այդ ընթացքում ուղեւորները քարերով հարվածել են տաքսու վարորդի գլխին՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ:
Ամուսիններին դեպքից 2 օր անց բերման ենթարկեցին ոստիկանություն, նրանց մեղադրանք է առաջադրվել: Ամուսնինները կալանավորվել եւ տեղափոխվել են քրակատարողական հյիմնարկներ:
Նրանց ընկերոջ՝ ընկերը Շոթա Մառլակելիձեի նկատմամբ հետախուզում է հայտարարվել:


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի