Ծննդատան բակում երիտասարդների վիճաբանությունն ավարտվել է ծեծկռտուքով
Հունիսի 7-ին, վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել Երեւանում։ Ժամը 18։50-ի սահմաններում Քանաքեռ-Զեյթուն բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին, որ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել մի քաղաքացի՝ «աջ այտոսկրի սալջարդ» ախտորոշմամբ։
Shamhsyan.com-ի փոխանցմամբ, նշված բժշկական կենտրոն են մեկնել ոստիկանութան Քանաքեռ-Զեյթունի բաժնի օպերատիվ խումբը, ովքեր պարզել են, որ վնասվածքը ստացել է Երեւան քաղաքի Դավիթաշեն վարչական շրջանի բնակիչ՝ 59-ամյա Արմեն Բ.-ն։
Վերջինս ոստիկաններին հայտնել է, որ վնասվածքը ստացել է ծննդատան բակում, երբ նկատել է, որ մի խումբ քաղաքացիներ վիճաբանում են ու ինքը փորձել է միջամտել, որպեսզի դադարեցնեն վիճաբանությունը ու այդ ժամանակ հարվածներ է ստացել ինքը։
Քանաքեռ -Զեյթունի ոստիկանության բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները Արմեն Բ.-ին մարմնական վնասվածքներ պատճառելու կասկածանքով ոստիկանություն են ներկայացրել Երեւան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի բնակիչ՝ 17-ամյա Հրաչյա Ա.-ին, ով, Գ. Շամշյանի տեղեկություններով, սովորում է Երեւանում գործող ավագ դպրոցներից մեկի 11-րդ դասարանում։
Վերջինս հետաքննիչի մոտ կատարվածի մասին բացատրություն տալուց հետո բաց է թողնվել։
Փաստի առթիվ հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Իսկ Արմեն Բ.-ին, ով աշխատում է նշված ծննդատանը՝ որպես տնտեսվար, տրվել է դատաբժշկի ուղեգիր։
Ոստիկանությունը պարզում է նաեւ կռվի մասնակիցների ինքնությունը։


















































«Մուրացան» մանկական հիվանդանոց է տեղափոխվել 2 ամսական տղայի մարմին
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Շտապօգնության ավտոմեքենան Թեղուտի մոտ կողաշրջվել է. բուժքույրը տեղափոխվել է հիվանդանոց
Մшհվան ելքով վրաերթ՝ Երևանում
Վիճաբանություն և ծեծկռտուք Սյունիքի մարզում․ կան վիրավորներ
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի