Էներգետիկայի նախարարն ընդունել է դեպան Ռիչարդ Միլսին
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը հունիսի 8-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ եւ լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին:
Քննարկվել է երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ:
Ողջունելով դեսպանին՝ նախարարը բարձր է գնահատել հայ-ամերիկյան փոխգործակցությունը եւ համոզմունք հայտնել, որ այսուհետ եւս երկկողմ տնտեսական հարաբերությունները կընդլայնվեն ու կզարգանան: Այդ համատեքստում նախարարը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ կառավարության կողմից էներգետիկայի եւ բնական պաշարների ոլորտներում Հայաստանին ցուցաբերվող շարունակական աջակցության համար եւ վերահաստատել հայկական կողմի պատրատակամությունը գործընկերության ամրապնդման ուղղությամբ:
Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ Հայաստանի էլեկտրաէներգետիկական շուկայի ազատականացման ուղղությամբ իրականացվող ծրագրերին։ Նախարարն ընդգծել է, որ էներգետիկ շուկայի ազատականացումը կառավարության գերակայություններից է։
«Հաշվետու, բաց եւ մրցունակ էներգետիկ շուկան էական դերակատարում ունի թափանցիկության մեծացման եւ ներդրումների ներգրավման համար, ինչը գերակայություն է Հայաստանի եւ Միացյալ Նահանգների համար»,- ասել է դեսպանը:
Ռիչարդ Միլսը նշել է, որ դեսպանությունն ու նախարարությունը համագործակցության մեծ փորձ ունեն, եւ վստահեցրել, որ Արթուր Գրիգորյանի պաշտոնավարման ընթացքում սերտ գործընկերությունն էներգետիկ ոլորտում կշարունակվի:


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի