«ԱԱԾ-ն ինձ էլ է դիմել, ես գրավոր պետք է պատասխան տամ». ՊԵԿ նախագահն իր տեղակալի հարցում կոռուպցիոն ռիսկ չի տեսնում
ՊԵԿ փոխնախագահ Ռաֆիկ Մաշադյանին հրավիրել են ԱԱԾ հարցաքննության, ինչը նորմալ գործընթաց է: Այս մասին, այսօր՝ հունիսի 8-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:
Նրա խոսքով, պետական պաշտոնյան մամուլի հետ ճեպազրույցում որոշակի տեղեկատվություն է հայտնել, որի վերաբերյալ ԱԱԾ-ում տվել է բացատրություն. «Ավելին, ես էլ ձեզ հետ նախորդ անգամ «Նորֆոլկի» հետ կապված որոշակի տեղեկատվություն եմ ներկայացրել, ԱԱԾ-ն գրավոր դիմել է ինձ, ես գրավոր դրան պատասխանելու եմ այսօր»,-ասաց Անանյանը՝ հավելելով, որ տեղյակ չի կարող լինել, թե ինչ է ասել Մաշադյանը հարցաքննության ժամանակ:
«Երբ իմ տեղակալն ասել է, որ նախկինում եղել է նման պայմանավորվածություն, ինքն նկատի է ունեցել, որ ՊԵԿ-ում քննարկումների ժամանակ տնտեսվարողների հետ ձեռք է բերվել պայմանավորվածություն, որ ՀԴՄ-ներով գյուղմթերքների վաճառք հնարավոր է իրականացնել: Հիմա գյուղմթերքների մասով ՀԴՄ-ով շրջանառության հարկ վճարող անհատ ձեռնարկատերի միջոցով կատարված այդ գործողությունների վերաբերյալ դեռ որոշում չկա, թե ինչպես պետք է վարվենք, քննությունը շարունակվում է»,-ասաց ՊԵԿ նախգահը:
Նա ընդգծեց, որ իրենք իրենց գործն են անում. «Այն 11 տնտեսվարողները, որոնք գյուղմթերք չհանդիսացող ապրանքները եւս այն նույն մեխանիզմով իրացրել են, այդ շրջանառության ծավալներն ենք մշակում: Բոլորին հրավիրելու ենք, հատ-հատ հաշվարկներ ենք իրականացնելու, եւ չվճարված հարկերը ստիպելու ենք վճարել բյուջե»:
Դիտարկմանը, որ Մաշադյանը հայտարարել է, որ տեղյակ է եղել 11 սուպերմարկետների հետ պայմանավորվածություններից, մինչդեռ ԱԱԾ-ն ասում է, որ այդ պայմանավորվածությունն ապօրինի է եղել, արդյոք հանցակազմ չկա իր տեղակալի գործողություններում, ՊԵԿ նախագահն արձագանքեց. «Որակումները թողնենք քննչական մարմիններին: Մաշադյանը մասնագիտական քննարկումներին տեղյակ է եղել: Ես ասացի, որ ՊԵԿ-ի այս կամ այն պաշտոնյային չենք մեղադրում: Եթե ասում ենք, որ եղել է պայմանավորվածություն, նշում ենք, որ դա եղել է ՊԵԿ-ի հետ, ոչ թե որեւէ պաշտոնյայի»:
Դավիթ Անանյանը նշեց, որ կոռուպցիոն ռիսկ չի տեսնում նրանում, որ ՊԵԿ-ը պայմանավորվել է տնտեսվարողների հետ, որ նրանք գործեն մի սխեմայով, որը ԱԱԾ-ն ապօրինություն է համարում:
Հիշեցնենք, որ օրերս ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հայտարարել էր, որ ՊԵԿ փոխնախագահ Ռաֆիկ Մաշադյանին ուղարկվել է ծանուցագիր, նա կհրավիրվի ԱԱԾ եւ ցուցմունք կտա: Խոսքն այն մասին է, որ Մաշադյանը հայտարարել էր, որ ինքը տեղյակ է եղել ՊԵԿ-ի եւ 11 տնտեսվարողների (սուպերմարկետների) միջեւ ձեռք բերված պայմանավորվածությանը, ըստ որի նրանք 20 տոկոս ԱԱՀ-ի փոխարեն վճարել են 2 տոկոս շրջանառության հարկ:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ օրեր առաջ ԱԱԾ-ն ստուգումներ է իրականացրել «Երեւան Սիթի» սուպերմարկետների ցանցում եւ բացահայտել մշակված եւ տեւական ժամանակ կիրառված սխեմա (մեխանիզմ), որի իրագործման համար օգտագործվել են 461 քաղաքացիների անվամբ հիմնադրված, փաստացի կեղծ ձեռնարկատիրություն իրականացնող ԱՁ-ներ։
Դա հնարավորություն է ընձեռել 20 տոկոս ԱԱՀ-ի եւ շահութահարկի փոխարեն վճարել ընդամենը 2 տոկոսի չափով շրջանառության հարկ:
Ավելի ուշ մի շարք սուպերմարկետների ցանցերի ղեկավարներ դիմել էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ նշել, որ եթե աշխատեն ԱԱՀ 20 տոկոս հարկի պայմաններում գյուղմթերքի գների կայունությունը կարող է հայտնվել ռիսկի տակ: Նրանք նաեւ բարձրացրել էին մինչեւ 20 տոկոսով մսամթերքի գները:
Դրան հաջորդել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառումը. «Նրանք ովքեր ուզում են արհեստական թանկացումներով ապացուցել, թե ապօրինությունն ավելի լավ է, քան օրինականությունը, շատ արագ իրենց վրա կզգան օրինականության համոզիչ ուժը»: «Բոյկոտեք թալանչիներին եւ կոռուպցիոներներներին»,- կոչ էր արել վարչապետը:
Դրանից հետո սուպերմակրետների սեփականատերերը հայտարարեցին, որ վերադառնում են հին գներին:


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի