Նախագահը կոչ է անում ձևավորել քննարկման հարթակ՝ բոլոր հանքավայրերում համալիր ուսումնասիրություն կատարելու և ապագային միտված լուծումներ գտնելու համար
Մի քանի շաբաթ առաջ մի խումբ բնապահպաններ բաց նամակով դիմել էին Հանրապետության նախագահին՝ արձագանքելու Ամուլսարի հանքարդյունաբերական խնդրին:
Նախագահը հանդիպել էր նրանց նախագահական նստավայրի մոտ և նույնիսկ միացել նրանց շուրջպարին:
Tert.am-ի հետ զրույցում ՀՀ նախագահի աշխատակազմի Հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնեցին, թե ինչ գործողություններ են հետևել այս իրադարձություններին, ինչպես է նախագահը պատկերացնում Հայաստանում բնապահպանական խնդիրների լուծումը:
«Փոփոխությունների և սպասումների այս օրերին բնապահպանական խնդիրները բնականորեն դարձել են հիմնական օրակարգային կետերից մեկը:
Բնապահպանական ոլորտում ակտիվ քաղաքացիներն իրենց բողոքի ձայն են բարձրացնում, իսկ նոր կառավարությունն այդ հարցերը լսելու և քննարկելու, ընդհանուր և համակարգային լուծումներ գտնելու պատրաստակամություն է հայտնել:
Վարչապետը հանձնարարական է տվել՝ նախաձեռնել ստուգումներ բոլոր մետաղական հանքերում: Ակտիվիստներն առաջարկում են տրամադրել իրենց կողմից կատարված տարբեր ուսումնասիրությունների արդյունքները»,- նշեցին նախագահի աշխատակազմից:
Նախագահը հանդիպել ու զրուցել է Հայաստանի՝ բնապահպանական խնդիրներով մտահոգ քաղաքացիների հետ, նախագահի աշխատակազմը բոլոր կողմերի հետ քննարկումներ է ունեցել:
«Ուստի նախագահը դիմում է բոլոր պետական, հետազոտական, գործարար և քաղաքացիական հասարակության շահագրգիռ ինստիտուտներին՝ կոչ անելով ձևավորել համապատասխան քննարկման հարթակ, կատարելու համար համալիր ուսումնասիրություն բոլոր հանքավայրերում և գտնելու ապագային միտված լուծումներ»,- տեղեկացրին նախագահի աշխատակազմի Հասարակայնության հետ կապերի վարչությունից:


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի