Ֆինանսական ոլորտից՝ փոխնախարարի պաշտոնի
«Փաստ» օրաթերթը գրում է. «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ 2018 թվականի հունիսի 6-ի որոշմամբ՝ Արմեն Փամբուխչյանը նշանակվել է տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ: Փամբուխչյանը հատկապես «ֆեյսբուքահայությանը» քաջ հայտնի է որպես բավական ակտիվ օգտատեր:
Սակայն քչերն են տեղյակ, որ նա պետական աշխատանքի է անցնում ֆինանսական ոլորտից. Փամբուխչյանն աշխատել է վարկային կազմակերպություններից մեկում՝ զբաղեցնելով բավական լուրջ պաշտոն եւ ստանալով բարձր աշխատավարձ:
Մեր տեղեկություններով, նման կարգավիճակն ու աշխատավարձը թողնելու եւ վարչապետի առաջարկն ընդունելու պատճառն այն է, որ Արմեն Փամբուխչյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամներից է, եւ որոշում կայացնելու համար առաջնային է եղել հանուն երկրի շահերի՝ թիմի կողքին լինելու կարեւորությունը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի