Մարզային ոստիկանապետեր են փոփոխվել
Այսօր՝ հունսիի 7-ին, ՀՀ Ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը հրամաններ է ստորագրել:
Վ. Օսիպյանի հրամանով Ոստիկանության գնդապետ Արմեն Գասպարյանը նշանակվել է Ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ, ով ՀՀ Ոստիկանապետի մեկ այլ հրամանով ազատվել է Ոստիկանության Արաբկիրի բաժնի պետի պաշտոնից:
ՀՀ Ոստիկանապետի մեկ այլ հրամանով Ոստիկանության գնդապետ Սևան Քոչարյանը ազատվել է Ոստիկանության Արարատի մարզային վարչության պետի պաշտոնից և նշանակվել է Ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ:
Վ. Օսիպյանի մեկ այլ հրամանով Ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ Գրիգոր Գրիգորյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից և Վ. Օսիպյանի մեկ այլ հրամանով նշանակվել է Ոստիկանության Վայոց Ձորի մարզային վարչության պետ:
Վ. Օսիպյանի մեկ այլ հրամանով աշխատանքից ազատվել և Ոստիկանության կադրերի ռեզերվ է ուղարկվել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի հրամանատար Անդրանիկ Շաղոյանը, նրա փոխարեն նույն վաշտի հրամանատար է նշանակվել Գեղամ Մարգարյանը, ով ՀՀ Ոստիկանապետ Վ. Օսիպյանի հրամանով ազատվել է Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի պետի տեղակալի պաշտոնից:
Վ. Օսիպյանի մեկ այլ հրամանով աշխատանքից ազատվել է Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի հրամանատարի ծառայության գծով տեղակալ Սամսոն Սարգսյանը, նրա փոխարեն Վ. Օսիպյանի հրամանով նշանակվել է Հայկ Դավթյանը:
ՀՀ Ոստիկանապետի մեկ այլ հրամանով Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի հրամանատար է նշանակվել Սարգիս Բագրատյանը, ով մինչ այդ աշխատում էր նույն վաշտում՝ որպես ավագ տեսուչ:


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի