Երևանի մանկապարտեզներում հիգիենիկ պարագաները գնվում են բյուջեով. ծնողներից գումար վերցնելու համար կպատժվի տնօրենը
Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գործող մանկապարտեզներում հիգիենիկ պարագաների համար ծնողներից գումարներ չվերցնելը պայմանավորված է բյուջեով ծախսերի ավելացմամբ: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Աննա Ստեփանյանը, ամիսներ առաջ ֆինանսական վերահաշվարկներ եղան, որի արդյունքում մանկապարտեզների բյուջեով հատուկ տող սահմանվեց հիգիենիկ պարագաների, տնտեսական ապրանքների ծախսերի համար:
«Եթե նախկինում ծնողների օգնությունը կամ այլ աջակցություն էր լինում, որ մանկապարտեզը ձեռք բերեր այդ պարագաները, ապա հիմա դրանց համար հատուկ տողով բյուջեով ծախս է նախատեսված: Այս փոփոխությունը կապված չէ հայաստանյան ներքաղաքական զարգացումների հետ: Այդ հանձնարարականը եղել է մի քանի ամիս առաջ, հաշվարկվել է, թե որքան գումար է անհրաժեշտ տնտեսական, հիգիենիկ պարագաների համար և բյուջեով ծախս է սահմանվել: Մեր կողմից գործընթացը վերահսկվում է»,-ասաց Աննա Ստեփանյանը:
Նրա խոսքով, իրենց նպատակն է մանկապարտեզներում բացառել նման խնդիրների համար որևէ դրամահավաք: Աննա Ստեփանյանը նշեց, որ վերջին ժամանակաշրջանում, կարծես թե, այդ առումով որևէ դժգոհություն չեն ստացել:
«Ամեն դեպքում, եթե կա որևէ մանկապարտեզ, որ նման պահանջ կներկայացնի ծնողներին, ապա տնօրենը կկրի պատասխանատվություն»,-ընդգծեց Աննա Ստեփանյանը:
Ինչ վերաբերում է դպրոցներում դրամահավաքի խնդրին, ապա Աննա Ստեփանյանը նշեց, որ վերջին զանգի հետ կապված դժգոհություններ եղան, վարչության աշխատակիցները գնացին խոսեցին ծնողների, ուսուցիչների հետ և պահանջեցին բացառել դրամահավաքությունը: Եթե գումար հավաքվել էր, ապա վարչության աշխատակիցները խնդրել են վերադարձնել: Դրանից հետո, դպրոցների հետ կապված ևս, Աննա Ստեփանյանը նշեց, որ առայժմ դժգոհություններ չունեն:
«Վերջին շրջանում դրամահավաք ասվածը շատ է արծարծվում, սոցիալական ցանցերում ով ում հետ խնդիր ունի պահն օգտագործում է և իրավիճակը հասնում է ճղճիմության: Ես կողմնակից եմ, որ ցանկացած դեպքում փոխադարձ հարգանքը մնա, լինի դա մանկավարժների, դաստիարակների, թե այլոց նկատմամբ: Իհարկե, եթե կան մանկավարժներ դաստիարակներ, որոնք իրենց աշխատանքը, դերը ճիշտ չեն կատարում, կարծում եմ, որ ժամանակն է չաշխատեն կրթական հաստատություններում: Ուզում եմ, որ ծնողական համայնքը վստահի մանկավարժին: Լինի դպրոց, թե մանկապարտեզ մենք պետք է վստահությամբ աշխատենք: Հորդորում եմ, եթե կան խնդիրներ դպրոցում, թե մանկապարտեզում, ապա բարձրաձայնվի տնօրենին, եթե չեն լուծվի, ապա մենք պատրաստ ենք լսելու և խնդրին լուծում տալու: Չի եղել մի դեպք, որ մենք չարձագանքենք խնդրին»,-հավելեց Աննա Ստեփանյան:
Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գործում է 161 մանկապարտեզ, 155 հանրակրթական դպրոց:


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի