«Ելք»-ը դաշինքո՞վ կգնա ընտրությունների
«Հրապարակ» թերթը գրում է. «Ելք» խմբակցությունն սկսել է 1 կուսակցություն դառնալու քննարկումները։ Այդ դրույթն ամրագրված էր դաշինքի ստեղծման հուշագրում, սակայն ինչ-ինչ պատճառներով կյանքի չէր կոչվում։ «Իսկ հիմա, քանի որ արտահերթ ընտրություններ անցկացնելու հարց կա, եւ դրանք ամենաշուտը նոյեմբերին, ամենաուշը հաջորդ տարվա ապրիլին կլինեն, ուրեմն հարցն արդիական է դարձել, ու պիտի որոշենք՝ միասի՞ն ենք գնում ընտրությունների, թե՞ առանձին-առանձին»,- ասաց պատգամավոր, «ՔՊ» ներկայացուցիչ Լենա Նազարյանը։ Սակայն եթե դաշինքի 3 ուժերը՝ «Լուսավոր Հայաստան», «Հանրապետություն» եւ «Քաղպայմանագիր», մեկ կուսակցություն դառնալու համաձայնության գան, ապա դոմինանտ է դառնալու Փաշինյանի «ՔՊ»-ն, եւ ընտրացուցակում կգերիշխեն «ՔՊ» թեկնածուները։
Նման պայմաններում Մարուքյանն ու Արամ Սարգսյանն ընդամենը կլուծեն սեփական ներկայացվածության հարցը։ Տեղեկություններ կան, որ հատկապես Արամ Սարգսյանը կողմ չէ մեկ կուսակցություն դառնալուն, սակայն Լ․ Նազարյանը չցանկացավ խոսել գործընկերների տրամադրությունների մասին: Ասաց, որ քննարկումները նոր են սկսվել, պետք է «պայմաններ հստակեցնել»։
Մարուքյանն էլ ասաց, որ այս հարցով քննարկումներ դեռ չեն սկսվել․ «Երբ կքննարկենք, այն ժամանակ էլ կխոսենք»։
Ի դեպ, այս պատճառով էլ հետաձգվել է խմբակցության ղեկավարի ընտրության հարցը․ «Քանի դեռ որոշում չի կայացվել՝ ընտրություններին դաշինքով ենք մասնակցելու, թե առանձին, խմբակցության ղեկավար ընտրելու հարցի քննարկումը նպատակահարմար չէ»: Նշենք, «ՔՊ»-ն որպես խմբակցության ղեկավար առաջարկում է Լենա Նազարյանի թեկնածությունը, իսկ «Լուսավոր Հայաստանը»՝ Էդմոն Մարուքյանի»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի