ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Վահրամ Շահինյանն այլեւս չի շարունակի ծառայությունը
ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Վահրամ Շահինյանն այլեւս նպատակահարմար չի գտնում շարունակել հետագա ծառայությունը: Այս մասին ասված է նրա ուղերձում.
«Սիրելի՛ հայրենակիցներ, գործընկերներ,
Հատուկ քննչական ծառայությունը վերջին 5 տարիների գործունեությամբ ապացուցել է, որ հավատարիմ է մնացել դեռեւս 2013թ.-ից որդեգրած իր կարեւորագույն առաքելությանը` հակակոռուպցիոն ռազմավարությանը` հետեւողականորեն շարունակելով նոր ձեռքբերումներ արձանագրել այս ոլորտում:
Ես ուրախ եմ, որ ինչպես շատ այլ առիթներով, այնպես էլ այժմ կարող եմ պարզ ճակատով հայտարարել` մեր երկրի իրավապահ քիչ կառույցներ կարող են հպարտանալ, որ կոռուպցիոն երեւույթների դեմ պայքարը վերջին տարիներին այնքան արդյունավետ է եղել իրենց համակարգում, որքան ՀՀ հատուկ քննչական ծառայությունում:
Վստահ եմ, որ հենց այս սկզբունքային ու արդյունավետ գործելաոճն է հանգեցրել Հատուկ քննչական ծառայության` որպես անկաշառ ու պրոֆեսիոնալ կառույցի` մեր երկրի իրավապահ մարմինների համակարգում ունեցած դերակատարության աճին:
Իմ աշխատանքի ընթացքում գործել եմ առանց բարձրագոչ հայտարարությունների ու աղմուկի, պատասխանատվության մեծ զգացումով ու նվիրվածությամբ, փորձել եմ հնարավոր ամեն ինչ անել, որպեսզի ծառայությունում աշխատեն իրենց գործին նվիրված, բանիմաց ու ազնիվ քննիչներ, ովքեր ի զորու են կատարել որակյալ նախաքննություն:
Հպարտ լինելով ծառայության նշված եւ մյուս ձեռքբերումների համար` այդուհանդերձ, հարկ եմ համարում հայտնել, որ ստեղծված հանգամանքների բերումով այլեւս նպատակահարմար չեմ գտնում շարունակել իմ հետագա ծառայությունը: Շնորհակալություն եմ հայտնում իմ բոլոր գործընկերներին 5 տարվա համատեղ անձնվեր աշխատանքի համար:
Անկեղծորեն եւ վստահաբար հայտարարում եմ, որ իմ հետեւից թողնում եմ անաչառ, անկաշառ, համերաշխ եւ պետությանը նվիրված պրոֆեսիոնալ թիմ, որը, համոզված եմ, նույն արդյունավետությամբ եւ արժանապատվորեն կշարունակի ծառայել մեր պետությանն ու ժողովրդին»:


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի