Բազմաթիվ անձանց կեղծ հիմքերով ՀՀ քաղաքացու անձնագրեր են տրամադրել
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է առանց օրինական հիմքերի և կեղծիքներով անձնագրավորված հերթական քաղաքացու վերաբերյալ քրեական գործի նախաքննությունը: Այս մասին հայտնում են ՀՔԾ-ի մամուլի ծառայությունից:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախկինում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով քրեական գործ էր հարուցվել ՀՀ ոստիկանության ԱՎՎ Ջերմուկի անձնագրային խմբի առաջատար մասնագետ Մարիամ Մկրտչյանի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու` պաշտոնեական կեղծիք կատարելու միջոցով բազմաթիվ անձանց կեղծ հիմքերով ՀՀ քաղաքացու անձնագրեր տրամադրելու դեպքերի առթիվ:
Քրեական գործով ձեռք բերված ապացույցների հիման վրա Մ. Մկրտչյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով, 314-րդ հոդվածի 1-ին մասով, 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ և 4-րդ կետերով, և նրա մասով քրեական գործն ուղարկվել էր դատարան:
Այնուհետև նախաքննության ընթացքում տվյալներ են ձեռք բերվել մի շարք անձանց կողմից Ջերմուկի անձնագրային ծառայությունից առանց օրինական հիմքերի տրված անձնագրերն օգտագործելու մասին: Նշված դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել են մի շարք քրեական գործեր, որոնք միացվել և քննվել են մեկ վարույթում:
Հիշյալ քրեական գործերից մեկով քննություն է տարվել Մ. Մկրտչյանի կողմից առանց օրինական հիմքերի և կեղծիքներով անձնագրավորված Արմեն Վեզիրյանի վերաբերյալ, ում անձնագրավորման հիմքերը անձնագրային ծառայության քարտադարանում բացակայել են: Քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ Մ. Մկրտչյանը Ա. Վեզիրյանին անձնագրավորել է առանց օրինական հիմքերի և նրա անձնագրում ակնհայտ կեղծ տվյալ է մտցրել Ջերմուկի Կետչուտ գյուղում վերջինիս հաշվառված լինելու մասին, մինչդեռ Ա. Վեզիրյանը Ջերմուկում երբևէ հաշվառված չի եղել և չի բնակվել:
Ա. Վեզիրյանը օգտագործել է իր հաշվառման մասին ակնհայտ կեղծ տվյալներ պարունակող հիշյալ անձնագիրը, որը 2017 թվականի սկզբներին փոխանակման և այլ հասցեում հաշվառվելու նպատակով ներկայացրել է Իսպանիայում ՀՀ դեսպանատուն:
Վերը նշված հանրորեն վտանգավոր արարքի համար Արմեն Վեզիրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով:
Ա. Վեզիրյանի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի