Առողջապահության նախարարը ՀՀ անհասանելի վայրերում մտադիր չէ հիվանդանոցներ սարքել
ԱԺ-ում 2017 թ-ի բյուջեի կատարողականի քննարկմանը ՀՅԴ խմբակցության քարտուղար Արմենուհի Կյուրեղյանը բարձրացրեց մարզերում պետական բժշկական հաստատություններում համապատասխան նյութատեխնիկական բազա չունենալու խնդիրը:
Ըստ նրա, այդ պատճառով հիվանդներին ուղղորդում են մայրաքաղաք, դրանով իսկ նվազեցնելով տեղերում բուժհաստատությունների դերը: Նա նաև հետաքրքրվեց, թե ինչու է դեղագործական ապրանքների համար ծախսվել 3 մլրդ 500 մլն դրամ, իսկ բժշկական սարքեր ձեռք բերելու համար՝ ընդամենը 10 մլն: «Արդյո՞ք սա չի հուշում, որ մարզերում բուժսարքավորումերի կարիք չկա, բոլորը ապահովված են բարձր որակի սարքավորումներով, թե՞ ուղղակի ուղղորդում ենք բնակչությանը դեպի մասնավոր սեկտոր»,-ասաց նա:
Առողջապահության նախարարն ասաց, որ նախարարությունն իր պետական բյուջետային միջոցներից վերջին տարիներին սարքավորումներ գրեթե ձեռք չի բերել, այդ սարքավորումները ձեռք են բերվել այլ միջոցներից:
«Մարզային հիվանդանոցների մասով մենք շուտով գրեթե ոչ մի չվերանորոգված կլինիկա չենք ունենա, շենքային պրոբլեմով մարզային հիվանդանոց չենք ունենալու», - ասաց նա:
Նախարարը նկատեց, որ Հայաստանը սարքավորումների առումով աշխարհի շատ զարգացած երկրների չի զիջում: «Մարզերից ուղղորդումները ոչ թե սարքավորումերի պատճառով են, այլ մասնագետների բացակայության: Մենք պրոբլեմ ունենք մարզերը լավ կադրերով հագեցնելու առումով: Մի քանի ուղղություններով աշխատում ենք, սկսած նպատակային օրդինատուրաներից, սակայն մեզ այստեղ էլ քննադատում են, որ դա աքսոր է, ոչ թե աշխատանքի տեղավորում: Խնդիրը կա, բայց որ պետությունը չի գնում սարք, դա այդպես չէ»,- ասաց նա:
Բացի այդ, ըստ նախարարի՝ պետք է բալանսավորենք ծախսերը և արդյունավետությունից ելնելով չենք կարող ցանկացած մարզում ունենալ ցանկացած հնարավորությամբ հիվանդանոց: «Դա ձեռնտու չէ պետությանը և տեղի աշխատողներին, որովհետև թերի աշխատող հիվանդանոցը աշխատանքի առումով տուժում է»,- ասաց նա:
Նախարարի խոսքով՝ չենք կարող ունենալ անթիվ հիվանդանոցներ, որովհետև այդ դեպքում որակ չի լինի: «Աշխարհում այսպիսի պրակտիկա գոյություն ունի, որ անհասանելի վայրերում ոչ թե հիվանդանոցներ են սարքում, որ մարդիկ օգտվեն այլ ուղղաթիռ են գնում: Ես այդ հարցը բարձրացնելու եմ և մեկի տեղը երկու հատ ուղղաթիռ ենք գնելու: Այս հարցը քննարկել ենք ԱԻ նախարարի հետ, փորձելու ենք լուծել այն»,- եզրափակեց նա:


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի