Կառավարության հակակոռուպցիոն գործողությունները պետք է խստացնել. Վահագն Խաչատրյան
Կառավարության հակակոռուպցիոն գործողությունները պետք է մեծացնել ու խստացնել, քանի որ կոռուպցիայի ու ստվերի ծավալը շատ ավելին էր, քան մենք պատկերացնում էինք: Այսօր «Կառավարության հակակոռուպցիոն գործողությունները» թեմայով քննարկման ժամանակ նման տեսակետ հայտնեց տնտեսագետ Վահագն Խաչատրյանը:
Նրա կարծիքով՝ նման խնդիր կա գրեթե բոլոր բնագավառներում, քանի որ, ըստ նրա, կոռուպցիան ՀՀ-ում համակարգված բնույթ է կրում:
«Պարզվեց, որ ոչ միայն բիզնես գործարարների կողմից է չարաշահում կատարվում, այլև հենց օրենք ընդունելուց արդեն իսկ կոռուպցիոն ռիսկեր են թողնում այդ ոլորտի մեջ: Կառավարությունը միշտ հայտարարում է, թե կոռուպցիոն ռիսկ չկա, բայց պարզվեց, որ գյուղմթերքի մեխանիզմն օրենսդրական առումով հենց ինքը կոռուպցիա է, որից օգտվել է ՊԵԿ-ը և հուշել գործարարներին, թե ինչպես օգտվեն:
Արատավոր գործընթաց է՝ ստեղծել մի օրենք, հետո ստեղծել շրջանցելու տարբերակը, մարդկանց էլ գտնել ու ասել, թե ինչպես շրջանցել հարկային դաշտը»,- ասաց նա:
Վահագն Խաչատրյանը հիշեց ՓՄՁ-ների՝ մի քանի տարի առաջ անցկացրած բողոքի ցույցերը, որտեղ նրանց ներկայացուցիչները հայտարարում էին, որ չեն ցանկանում անօրինական, ստվերային դաշտում գործել, սակայն պնդում էին, որ ի սկզբանե հնարավորություն չունեն ճիշտ փաստաթղթաշրջանառություն ունենալու, ավելին՝ նկատեց, որ բողոքն արդարացված էր: Տնտեսագետի գնահատմամբ՝ այսօրվա կառավարություն համար նաև առաջնային պետք է լինի ՓՄՁ-ների խնդիրները գնահատելը և լուծման եղանակներ գտնելը, քանի որ անհավասար պայմաններում են աշխատում:
«Ընդհանրապես շատ զարմանալի է, որ նման բիզնես միջավայրում ՓՄՁ-ները կարողանում են դիմակայել: Այս համատեքստում ՏՄՊՊՀ-ն, անդրադառնալով սուպերմարկետների գործունեությանը, հայտարարում է, թե նրանք չունեն այնքան շրջանառություն, որ մաքուր օրինական դաշտում գործեն: Եթե ես կառավարության տեղում լինի, ապա առաջին քայլով կլուծարեի այս հանձնաժողովը: Այս հանձնաժողովի արդյունավետությունը չեմ տեսնում, միայն կարող եմ ասել, որ այս հանձնաժողովը տարեկան 400 մլն դրամ ծախսում է իր պահպանման ծախսերի համար»,- ընդգծեց Վահագն Խաչատրյանը:
Տնտեսագետի գնահատմամբ՝ ՀՀ-ում մանրածախ գները սահմանվում են ոչ թե շուկայական ընդունված սկզբունքներով, այլ սահմանվում են մի տեղից՝ զուտ անձնական պայմանավորվածությունների վրա: Նրա համար հատկապես անընդունելի է այն հանգամանքը, որ խոշոր առևտրային ցանցերը պետության հետ շանտաժի լեզվով խոսեցին՝ փորձելով թանկացնել ապրանքների գները:
«Այսօր դժվար է ասել, թե այս մարդիկ կարո՞ղ են աշխատել մաքուր օրենքի դաշտում, քանի որ իրենք գործարար են դարձել ոչ թե իրենց խելամտության, բիզնես մտածողության, ընդունակությունների ու նորարարությունների հաշվին, այլ նրա հաշվին, թե ինչքանով են մոտ եղել իշխանություններին: Միևնույն ժամանակ, ընդունում եմ, որ տույժ ու տուգանքներն էլ պետք է խելամտության սահմանում լինեն, և բոլոր նկատմամբ պետք է հավասար մեխանիզմներ լինեն»,- եզրափակեց Վահագն Խաչատրյանը:


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի