Գագիկ Հարությունյանին չնեղացնելու կամ գրպանին չկպնելու համար օրենքներ են մշակվում և կյանքի կոչվում
Դատական օրենսգիրքը փոփոխության ենթարկողները ամեն ինչ արել են` ՍԴ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանը ԲԴԽ նախագահի պաշտոնում տեղափոխվելիս ֆինանսական կորուստներ չունենա, այլ ստանա ամենաբարձր աշխատավարձը:
Եվ այսպես, ՀՀ դատական օրենսգրքի 83 հոդվածի 3-րդ եւ 4-րդ կետերը հստակ սահմանում են.
«Եթե անձը Ազգային ժողովի կողմից ընտրվել է Բարձրագույն դատական խորհրդի անդամ Սահմանադրական դատարանի դատավոր պաշտոնավարելու ընթացքում, ապա Բարձրագույն դատական խորհրդի անդամի լիազորությունների ավարտից հետո օրենքով կենսաթոշակի իրավունք ձեռք բերելու դեպքում կենսաթոշակի չափը հաշվարկելիս համարվում է, որ նա կենսաթոշակի է անցել դատավորի պաշտոնից:
4.Եթե անձը Ազային ժողովի կողմից ընտրվել է Բարձրագույն դատական խորհրդի անդամ Սահմանադրական դատարանի դատավոր պաշտոնավարելու ընթացքում, և նրա՝որպես Սահմանադրական դատարանի դատավորի ստացած վարձատրության չափը գերազանցում է Բարձրագույն դատական խորհրդի անդամի համար օրենքով սահմանված վարձատրության չափը, ապա նրա՝որպես Սահմանադրական դատարանի դատավորի ստացած վարձատրությունը պահպանվում է, իսկ պակաս լինելու դեպքում նա վարձատրվում է Բարձրագույն դատական խորհրդի անդամի համար օրենքով սահմանված չափով: Սույն մասով սահմանված երաշխիքը կիրառվում է նաև Ընդհանուր ժողովի կողմից ընտրված Բարձրագույն դատական խորհրդի անդամների նկատմամբ»:
Նկատեցիք, որ 4-րդ կետը հստակ սահմանում է, որ Եթե անձը Ազգային ժողովի կողմից ընտրվել է Բարձրագույն դատական խորհրդի անդամ Սահմանադրական դատարանի դատավոր պաշտոնավարելու ընթացքում, և նրա՝որպես Սահմանադրական դատարանի դատավորի ստացած վարձատրության չափը գերազանցում է Բարձրագույն դատական խորհրդի անդամի համար օրենքով սահմանված վարձատրության չափը, ապա նրա՝ որպես Սահմանադրական դատարանի դատավորի ստացած վարձատրությունը պահպանվում է, իսկ պակաս լինելու դեպքում նա վարձատրվում է Բարձրագույն դատական խորհրդի անդամի համար օրենքով սահմանվածչափով:
Ստացվում է, որ դատական օրենսգիրքը փոփոխության ենթարկողները ամեն ինչ արել են, որ Սերժ Սարգսյանի խնամին ինչ պաշտոնի էլ նշանակվի, օրինակ, ընտրվի ԲԴԽ սովորական անդամ կամ ընտրվի ԲԴԽ նախագահ, եթե ԲԴԽ-ի կողմից սահմանված աշխատավարձը ցածր լինի, ապա նա այդ ոչինչ չասող աշխատավարձը չի ստանա, այլ կպահպանի իր նախկին աշխատավարձի չափը, ասել է թե` կստանա այն աշխատավարձը, որը նախկինում ստացել է սահմանադրական դատարանի նախագահ լինելու ընթացքում:
Իսկ, օրինակ, ինչքա՞ն աշխատավարձ են ստանում Սահմանադրական դատարանի նախագահը եւ Բարձրագույն դատական խորհրդի նախագահը: Պարզեցինք, որ Սահմանադրական դատարանի նախագահը եւ Բարձրագույն դատական խորհրդի նախագահը ստանում են նույն չափի աշխատավարձ: Նրանց դրույքաչափերի հաշվարկման գործակիցը սահմանվել է 16, ամսական աշխատավարձը կազմում է 1 մլն 58 հզր 240 դրամ:
Ստացվում է, որ ներկայումս Սահմանադրական դատարանի նախագահը, Բարձրագույն դատական խորհրդի նախագահը նույն աշխատավարձն են ստանում: Բայց այստեղ կա մեկ հարց. եթե մի գեղեցիկ օր Բարձրագույն դատական խորհրդի նախագահը` այդ դեպքում Գագիկ Հարությունյանը, դառնա ԲԴԽ սովորական անդամ կամ թոշակի գնա, ապա ինչ էլ լինի նրա գրպանի պարունակության հետ, արդյոք նա ստանալու է սովորական ԲԴԽ անդամի գումարը կամ թոշակը, թե պահպանելու է որպես Սահմանադրական դատարանի դատավոր ստացած վարձատրությունը կամ թոշակը:
Եվ ահա դատական օրենսգիրքը փոփոխության ենթարկողները այս հարց եւս չեն շրջանցել, եւ այստեղ էլ են օրենքը մի լավ ի շահ Գագիկ Հարությունյանի գրպանի հարմարեցրել:
Ասել է թե` անկախ նրանից, թե նա կլինի ԲԴԽ նախագահ, թե ԲԴԽ սովորական անդամ` նա կպահպանի իր ՍԴ դատավորի ստացած աշխատավարձի չափը, ասել է թե` կստանա այն գումարը, որը նախկինում ստացել է ՍԴ դատավոր աշխատելիս: Նույն սկզբունքը պահանվելու է նաեւ թոշակի անցնելու դեպքում: Այսպիսով ստացվում է, որ բոլոր դեպքերում Գագիկ Հարությունյանին չնեղացնելու կամ, մեղմ ասած, նրա գրպանին չկպնելու համար անգամ օրենքներ են մշակվում եւ կյանքի կոչվում:
Մանրամասները՝ armlur.am-ում եւ տեսանյութում


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի