«Սասնա ծռերի» անդամ Հայկ Կյուրեղյանը սպասում է, որ գործ գտնեն իր համար
Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դիմաց օդամղիչ ատրճանակից կրակոցներ արձակած և 9 տարվա ազատազրկման դատապարտված Հայկ Կյուրեղյանի պատժի կրման ռեժիմը փոխել են՝ կիսաբացից բաց ռեժիմի, հետեւաբար Կյուրեղյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից ազատ կարձակվի։
«Հրապարակ»-ի հետ զրույցում Հայկի հայրը՝ Արմենակ Կյուրեղյանը, նշեց, որ Հայկն այսօր դեռեւս ազատ չի արձակվել, նրա համար աշխատանք դեռ չեն գտել․ «Դեռ աշխատանք չենք գտել, տարբերականներ, բայց շատ կան։ Երեկ նոր է ինքն այս ռեժիմին անցել, արձագանքներ դեռ չկան։ Մենք վերջնական ուզում ենք ճշտել այդ պայմանները, որովհետեւ դրանից բացի արձակուրդ է հասնում, կարող է օգտվել արձակուրդից։ Առայժմ ես սպասում եմ իր զանգին, որ գնամ էնտեղ, տեսնեմ ինչ է պետք, ինչ ֆորմատով է, ինչպիսի թղթեր պետք է լինի»։
Արմենակ Կյուրեղյանի խոսքով՝ որդին վեբ-ծրագրավորող է, եւ նման աշխատանքի պահանջարկը շատ է Հայաստանում․ «Իհարկե, Հայաստանում աշխատանք գտնելը դժվար է հիմա, բայց ինքը աշխատել է բազմաթիվ արտասահմանյան ընկերություններում, ճիշտ է 4 տարի չի զբաղվել այդ գործով, բայց կարծում եմ, որ մոտ ժամանակներս նա աշխատանք կունենա։
Մեր զրուցակիցը վստահ է՝ եթե հեղափոխություն Հայաստանում տեղի չունենար, Հայկը չէր անցնի պատժի կրման բաց ռեժիմի։ Նաեւ կարծում է, որ իր մյուս երկու որդիները, քաղբանտարկյալները եւս ազատ կարձակվեն։
Հիշեցնենք, որ Հայկ Կյուրեղյանը մեղադրվում է խուլիգանության և իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ, Շանթ Հարությունյանի գործով դատական նիստի օրը դատարանի բակում որպես բողոքի նշան օդամղիչ ատրճանակով կրակել էր ոստիկանների ուղղությամբ:


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի