Առողջապահության նորանշանակ նախարարի դրամական միջոցները
«Ժողովուրդը» գրում է. «ՀՀ առողջապահության նորանշանակ նախարար Արսեն Թորոսյանը ներկայացրել է պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը, ըստ որի՝ նախարարն ունի անհատական բնակելի մեկ տուն՝ հողամասի վրա կառուցված իր տնտեսական շինություններով, BMW 528, BMW X5 3.01 մակնիշի երկու ավտոմեքենաները:
Թորոսյանի դրամական միջոցները կազմել են 21 հազար դոլար, 15 հազար եվրո, 1.7 մլն դրամ: Իսկ որպես եկամուտ նա հայտարարագրել է մեկ վայրից ստացած աշխատավարձը, որը հունվարի 1-ից մինչև պաշտոնական պարտականությունները ստանձնելու օրը կազմել է 9 մլն 230 հազար դրամ և վարձակալության դիմաց ստացած 1 մլն դրամ վճարը: Ի դեպ, տեղեկացնենք, որ Թորոսյանի հայրը՝ Գևորգ Թորոսյանը ընդերքի գործակալության երկրաբանության, նորմատիվամեթոդական և վերլուծության բաժնի գլխավոր մասնագետ է»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի