Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելուց Իրանի դեմ պատժամիջոցների ցանկն ընդլայնվել է «WhatsApp»-ում կեղծ օգտահաշիվներից հաղորդագրություններ կամ զանգեր ստանալու դեպքում դիմել իրավապահներին Փակցվել է «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառ Միքայել Աջապահյանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի Գլխավոր դատախազությունը պահանջում է ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արթուր Աղաբեկյանից հօգուտ ՀՀ-ի բռնագանձել անշարժ և շարժական գույքեր, դրամական միջոցներ ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսի այցը Հայաստան և Ադրբեջան․ խաղաղության գործընթաց, TRIPP և ամերիկյան նոր ներգրավվածություն Նման լայնածավալ սառցային դաշտերը համարվում են հազվադեպ երևույթ Հրաձիգ Դավիթ Խաչատրյանը գերազանցեց նաև Եվրոպայի ռեկորդը Մեսսին որոշել է ապագայում անպայման վերադառնալ «Բարսելոնա» Ձերբակալել են՝ Թրամփին եւ միգրացիոն ծառայության հասցեին գրառումների համար Մարդու իրավունքների պաշտպանը կայացրել է իրավունքների խախտման վերաբերյալ որոշում

ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելուցԻրանի դեմ պատժամիջոցների ցանկն ընդլայնվել է«WhatsApp»-ում կեղծ օգտահաշիվներից հաղորդագրություններ կամ զանգեր ստանալու դեպքում դիմել իրավապահներինՓակցվել է «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառՄիքայել Աջապահյանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքիԳլխավոր դատախազությունը պահանջում է ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արթուր Աղաբեկյանից հօգուտ ՀՀ-ի բռնագանձել անշարժ և շարժական գույքեր, դրամական միջոցներԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսի այցը Հայաստան և Ադրբեջան․ խաղաղության գործընթաց, TRIPP և ամերիկյան նոր ներգրավվածությունՆման լայնածավալ սառցային դաշտերը համարվում են հազվադեպ երևույթՀրաձիգ Դավիթ Խաչատրյանը գերազանցեց նաև Եվրոպայի ռեկորդըՄեսսին որոշել է ապագայում անպայման վերադառնալ «Բարսելոնա»Ձերբակալել են՝ Թրամփին եւ միգրացիոն ծառայության հասցեին գրառումների համարՄարդու իրավունքների պաշտպանը կայացրել է իրավունքների խախտման վերաբերյալ որոշումԵվս մեկ նորակառույց զորամաս հանձնվեց շահագործման (տեսանյութ)Իսլամաբադում առնվազն 31 մարդ է զոհվել մզկիթի մոտ տեղի ունեցած պայթյունի հետևանքովՀայաստանն ու Ադրբեջանը փոխանակվել են ապրանքների ցանկերով․ ՊապոյանԱՄՆ-ը ուսումնասիրում է Իրանում անցումային կառավարության ստեղծման տարբերակներըԻրանը կտրականապես դեմ է զիջումների գնալ հրթիռային պոտենցիալի հարցումԱյն ընկերությունները, որ կարող էին գին թելադրել, այլևս չեն կարողանալուՕմանում ԱՄՆ-ի հետ քննարկումներում կդիտարկվի միայն միջուկային ծրագիրըԳերմանիան 105 Leopard 2А8 տանկ կտեղակայեն լիտվական Ռուդնինկայ քաղաքի մոտ. NIՈւմից է վախենում Ռուսաստանի նախագահըԱմուլսարի ոսկու հանքում արդյունահանումը կսկսվի այս տարիԵթե համակարգում արձանագրվի, որ անձը հոգեկան առողջության հետ խնդիրներ ունի, նրա մեքենա վարելու իրավունքը կդադարեցվիՀարձակման պահին Քադաֆիի որդին հեռախոսով է խոսել․ Al HadathՌուբեն Վարդանյանի որդին Վենսի՝ տարածաշրջան այցին ընդառաջ ԱՄՆ-ին կոչ է անում միջոցներ ձեռնարկել ազատելու քրիստոնյա հայ գերիներին. Catholic VoteՈր հասցեներում ջուր չի լինիՈստիկանի նկատմամբ կիրառվել է տնային կալանքԼոռու մարզի քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպքեր են բացահայտել. նախաձեռնվել են քրեական վարույթներ ԳԹԿ-ն կկազմակերպի անգլերեն առարկայի լրացուցիչ քննությունՀայաստանից գինու արտահանման գումարային աճը կազմել է 13 տոկոսԻնդոնեզիան անվտանգության վերաբերյալ համաձայնագիր է ստորագրել Ավստրալիայի հետԷկոնոմիկայի նախարարությունը պատրաստ է կազմակերպել կաթի մթերում՝ օրական առնվազն 700 լիտր ծավալի դեպքումԲաքուն հանդես է գալիս համաշխարհային խաղաղության և պատերազմների բացակայության օգտին. ԱլիևԻնձ որևէ մեկը ուղիղ մեղադրանք չի առաջադրել. Հայկ Սարգսյան Կարգալույծ հռչակված քահանաները պանանջում իրենց վերականգնել հոգևոր հովվի պաշտոնումՀոգևոր ծառայությունը բանակում չի դադարեցվում, դրանք շահարկումներ են․ Պապիկյան (տեսանյութ)Կանադայում հայտնվել են ժամանակակից «Ռոբին Հուդ»-երՎրաստանի նախագահը և ԱԳ նախարարը զրուցել են Վենսի և Ռուբիոյի հետՄահափորձ է եղել ռազմական հետախուզության ղեկավարներից մեկի դեմՕմանում սկսվել են իրանա-ամերիկյան բանակցություններըՈրպես Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավման առաջին քայլ . ԿոսՕպերատիվ իրավիճակը հանրապետությունում փետրվարի 5-ից 6-ըՄիջազգային առաքանուց հայտնաբերվել է շուրջ 1130 գրամ համաքաշով «Հաշիշի յուղ» տեսակի թմրամիջոց (տեսանյութ)Փոխադարձ հարգանքն ու փոխադարձ շահը սոսկ կարգախոսներ չենԵՄ եւս մեկ երկիր օրինագիծ է պատրաստում երեխաների` սոցցանցերի հասանելիությունն արգելելու մասին   Հեռավար կրթության մարտահրավերները և ապագան Ձմեռային օլիմպիադան ԱՄՆ-ը դիտարկում է որպես կարեւոր իրադարձությունԱնկարան «կդառնա շատ կարեւոր գործընկեր» Բրյուսելի համարԳերեզմանոցի զավթում՝ Զեյթունի գերեզմանատանըԲաքվի դպրոցներից մեկում աշակերտը կրակել է ուսուցչի վրա
Հայաստան

Ոչ մի լուրջ խնդիր չդրվեց վարչապետի առջև, բացի փողի խնդրից

Բանաստեղծ, թարգմանիչ, ՀՀ մշակույթի նախկին նախարար Հակոբ Մովսեսը մեզ հետ զրույցում նախընտրում է չխոսել մշակույթի նախարարությունից, քանի որ նոր նախարար է նշանակվել, որն ունի իր պատկերացումները, պետք է մշակի իր քաղաքականությունը։

- Պարոն Մովսես, դուք անցյալ ուրբաթ օրը մասնակցել եք ՀՀ վարչապետի հետ հանդիպմանը: Ի՞նչ հարցեր արծարծվեցին:

Ախ, մի հիշեցրեք, դա տխուր հանդիպում էր: Ոչ մի լուրջ խնդիր չդրվեց վարչապետի առջև, բացի փողի խնդրից (ես ամբողջ ժամանակ հիշում էի Պերճ Պռոշյանի արտահայտությունը` «Փող, փող, փող,- գոչեց նա և ընկավ մի տեսակ ինքնամոռացության մեջ»), իսկ մեկը` երգչուհի էր, պարուհի, թե չգիտեմ` ինչ, հանդես եկավ ցնցող առաջարկով` նա վարչապետին խնդրեց մեզ ամեն մեկիս «կցել» մի օլիգարխի... Սա է մեր մշակութային խավի մակարդակը...

- Բայց միթե փողը կարևոր չէ:

Կարևոր է գաղափարների, ծրագրերի, նախագծերի համար, որոնց դեպքում այն ոչ թե պետք է տրվի, այլ, ուշադի'ր, շահվի... Քանի դեռ մեր պետությունը, պահպանության ծախսերից դուրս, ֆինանսավորում է ոչ թե ծրագրերը, այլ մշակութային հիմնարկներին, նրա ծախսած գումարները ոչ մի արդյունք չեն կարող ունենալ: Եվ այդ դեպքում Մշակույթի նախարարությունը վերածվում է ոչ թե ազգի ստեղծագործական մղումները խթանող գերատեսչության, այլ մշակույթի ֆինանսների նախարարության, որը նպաստում է նրա «կցվելու» մղումներին: Վերջին դեպքում այն ինքը դառնում է փող տվող մի մինի (կամ մաքսի,- տարբերություն չկա) օլիգարխ: Եվ սա դեռ հարցի ամենավտանգավոր կողմը չէ. վերջին դեպքում այն անխուսափելիորեն հանգեցնում է նրան, որ իր շուրջ ճանճի պես հավաքվեն ահա այդ «կցվողները», իսկ լուրջ մարդիկ, տաղանդ ու գաղափարներ ունեցող երիտասարդներ ու ոչ-երիտասարդներ հեռու փախչեն նրանից:

- Մշակույթի նախարարության մասին ձեր նման պատկերացումների հիմքում ի՞նչն է ընկած:

Մեր` հայ մշակույթի ողջ կազմաբանությունը և գործառնական կողմը: Իմ դիրքորոշումը հայտնի է, այդ մասին ես գրել եմ 1994թ․ հայ մշակույթը գերատեսչական ղեկավարում չի ենթադրում, հետևաբար` այդ նախարարությունը մեզ պետք չէ։ Հենց որ նրա այս կազմաբանությունը խախտվում է, այն դառնում է անբնական: Հայ արվեստագետին գալիս է փոխարինելու պետական-գերատեսչական արվեստագետը, որի ապավինությունն արդեն ոչ թե «մի կտոր հացն ու իր վտանգավոր ճակատագիրն է», այլ «վաստակավորի» ու «ժողովրդականի» նողկալի պիտակները: Այն դադարում է իր երկրի, իր հասարակության, իր ազգի ու այսօր, փառք Աստծու, իր պետության ազնիվ ընդդիմադիրը լինելուց և վերածվում է նրան «կցված» կամակատարին:

- Բայց ուրիշ երկրներում էլ կան Մշակույթի նախարարություններ:

Եվրոպայում` Ֆրանսիայում և Իտալիայում, ըստ իրենց մշակութային գործառույթների. առաջինում այն կոչվում է Ֆրանկաֆոնիայի և մշակույթի նախարարություն, որը 19-րդ դարում ստեղծվեց ֆրանսական գաղութներում ֆրանսերենը և ֆրանսական մշակույթը տարածելու համար, ինչը առավելապես ոչ թե մշակութային, այլ գաղութատիրական նպատակ էր հետապնդում: Իտալիայում այն կոչվում է Մշակութային արժեքների պահպանման նախարարություն, անվանումից արդեն պարզ երևում է, նրա նպատակը առավելապես հնությունները պահպանելն է: Ես հիշում եմ զավեշտական մի դեպք, երբ իմ աշխատելու տարիներին Շվեդիայում ես խնդրեցի ինձ տանել Մշակույթի նախարարություն, և ինձ տարան ինչ-որ ոստիկանություն. պարզվեց, որ դա հափշտակված մշակութային արժեքների որոնման ինչ-որ բաժանմունք էր... Իսկ մեզ մոտ մեր անզուգական ճարտարապետական կառույցները շարունակվում են ենթարկվել կործանման, բայց մենք պետությունից ապահանջում ենք մեզ «կցել». սա ոչ միայն ազնիվ չէ, այլև հիմար մոտեցում է:

- Ինչ եք առաջարկում:

Գոնե այս առաջին շրջանում նախարարությունը վերակազմավորել Մշակութային արժեքների պահպանման նախարարության, ինչպես Իտալիայում է, դրա մեջ մտցնելով նաև լեզվի տեսչությունը:

- Այդ դեպքում իշխանությունները ինչո՞ւ չեն գնում այդ ճանապարհով:

Որովհետև նախկին իշխանություններին ձեռնտու է եղել նման նախարարություն և նման արվեստագետներ: Ի դեպ` ես մեր մշակութային խավին ավելի բարձր չեմ համարում, քան նախկին իշխանություններին: Վերջիններս նրան տվել են հենց այն, ինչը նա ուզել և պահանջել է: Ես հիշում եմ, թե ինչ թշնամությամբ ընդունվեց մեր կառավարության ժամանակ կոչումները հանելը. հետո մեզնից եկողները, որոնք արդեն այլ նպատակներ ունեին, տեսան, որ այդ խավի ներկայացուցիչների ուզածը փող ու… «թամաշա» է: Դե իրենք էլ տվեցին և… առան:

-Ինչպիսի՞ն պետք է լինի արվեստագետի,մտավորականի դերը պետության մեջ:

-Ցավոք, մեզանում մտավորականի դերը պատկերացնում են ոչ թե իր պետությանը, հասարակությանը, ժողովրդին և հենց մշակույթը ողողած մտքերով ու գաղափարներով, այլ քաղաքական դիրքորոշումներով: Մտավորականը կարող է քաղաքական կողմնորոշումներ ունենալ, բայց նա քաղաքական գործիչ չէ: Եվ սխալ է մտավորականին նրանով գնահատելը, թե նա այսինչ կամ այնինչ պարագայում ում կողմից է: Մտավորականը ոչ մեկի կողմից էլ չէ, «կողմ» ասածը հենց ինքն է, և պետական գործիչը ինքը պետք է այս կամ այն մտավորականի «կողմից» լինի… Նա այն «մտքի» կողմից է, որն էլ կարող է կողմերին «կողմ» դարձնել: Եվ եթե այդ «միտքը» բացակայում է` էլ ինչ տարբերություն` ում կողմից ես… Եվ ահա այդ քաղաքական գործիչներին պետք է հարցնել` նրանք իրենց մտավորականության կողմից են, թե ոչ… Եվ այստեղ մի թյուրիմացություն էլ կա. մեզանում ազատությունը կապելով իշխանամերժության հետ` միանգամից դառնում են ընդդիմության ստրուկն ու խամաճիկը` պետական կոճկված բթամտությանը հակադրելով անձնական չկոճկված լկտիությունը: Իմ ասած «մտքի» բացակայության պայմաններում ոչ թե իշխանություն և ընդդիմություն է ձևավորվում, այլ իշխանության կամակատարներ և ընդդիմության մակաբույծներ: Իմ ասած «մտքի» բացակայության պայմաններում նաև ազատությունը խառնում են լկտիության և ազատ վարքի հետ: Այնինչ ազատությունը ազատությունն է անգամ իրենից` ազատությունից:

- Ի՞նչ կոնկրետ քայլեր եք առաջարկում:

Ընդհանուր մշակութաբանական իմաստով մեր կյանքում ներկա պահին խոշոր, մահացու թերություններ կան, որոնց դեմ պայքարելը հենց մշակութաբանական խնդիր է: ։

-Որո՞նք են դրանք։

-Մեր իրականության առաջին մշակութային աղետը, ինչպես տասնյակ անգամներ ասել եմ, մեր հեռուստաընկերություններն ու առաջին հերթին Հանրային հեռուստաընկերությունն է։ Դա ռումբ է մեր ոտքերի տակ` մեր տներում, մեր ընտանիքներում, մեր հոգեբանության և կենցաղի մեջ: Մեր ժողովրդի վարքը, հոգեբանությունը, մտածողությունը պղծող ավելի մեծ չարիք չկա, քան այդ հեռուստաընկերությունները,- ես այնպիսի տպավորություն ունեմ, որ հանրային հեռուստաընկերությունը հայ ժողովրդի հերն անիծելու հատուկ ծրագիր է իրագործում: Ասածս վերաբերում է նրա թե՛ լեզվին, թե՛ սկզբունքներին, թե՛ համերգային ծրագրերին, թե՛ սերիալների` ասես հատուկ ծառայություններում հատուկ մշակված հատուկ գաղափարախոսությանը, որովհետև դրանք բոլորը հենց գաղափարախոսական են` որ հայ ժողովուրդը խուժան է, որ հայ ժողովուրդը թափթփուկ ու տականք է, որ հայ մարդը գող ու ավազակ է, որ հայ կինը շուրթերն ու կրծքերը սիլիկոն լցրած քածուքուծ է, որ հայոց լեզուն փողոցային և գիր չունեցող աբորիգենների լեզու է... Եվ այս ամենը նրա ղեկավարի կողմից մատուցվում է իբրև «մատը զարկերակին դնելու» մեթոդ: Եթե ինձ հարցնեք` այսօր որոնք են Հայաստանում ամենակարևոր պաշտոնները, ես կպատասխանեմ. Պաշտապանության նախարարի պաշտոնից հետո հանրային հեռուստատեսության ղեկավարի և գիտության ու կրթության նախարարի պաշտոնները:

Մյուս խնդիրը մեր մարդկային և ազգային օրգանական կառուցվածքը երաժշտությամբ փոխելն է. մեզ ռադիոյով ու հեռուստատեսությամբ այնպիսի թուրքի երաժշտություն է մատուցվում, որ ամաչում ես… Չինացները երաժշտությունը ազգային անվտանգության տարր են համարում. եթե այսպես նայենք` վտանգված են մեր ազգային և պետական անվտանգությունը. մենք նողկալի, ոչ հայկական երաժշտություն ենք լսում. նույն Զեյնաբ Խանլարովան տարբեր անուններով (էլ արմենչիկ, էլ ձախհարութ, էլ ինչ ասես) շարունակում է ոռնալ մեր ականջներին` մեզ այլասերելով այն աստիճանի, որ մենք արդեն դառնում ենք մեր սրճարաններում այդ երաժշտության տակ ղեյլան ծծող ժողովուրդ…

Խոսեմ նաև երկու այլ այլանդակության մասին. դրանցից մեկը հայոց լեզվի` հասարակական և պետական բռնաբարությունն է. դա տեղի է ունենում բոլորիս աչքերի առջև` արդեն ասացի` հեռուստատեսությունում, թերթերում, հրատարակչություններում: Բայց ինչպես որ մեր պետությունը մինչ օրս թքած է ունեցել բոլոր օրենքների վրա, այդպես էլ` լեզվի: Այն շարադասությամբ, քերականությամբ, ուղղագրությամբ, կետադրությամբ ոտնահարված է։ Էլ չեմ խոսում նրա որակի մասին: Ճիշտ է, որ լեզուն ամեն մեկիս անհատական նկարագիրն է, բայց պետական մակարդակով այն օրենք է, լեզվի պահպանության խնդիրը պետության սրբազան խնդիրներից է: Մեր խմբագրությունները, հրատարակչություններն այսօր աշխատում են առանց սրբագրիչների, խմբագրերի և ոճաբանների,- վերջիններիս առկայությունը թերթերն ու հրատարակչությունները արտոնագրելու պարտադիր պայմաններից են բոլոր եվրոպական երկրներում: Ստեղծված են օրենքներ, որոնք ապահովում են դրանց նաև հասարակական հսկողությունը: Օրինակ, ԱՄՆ-ում, որտեղ 50-100 էջանոց օրաթերթեր են լույս տեսնում, եթե մեկը զանգի պատկան մարմին և ասի, որ այսինչ թերթում սխալ է հայտնաբերել, ապա խմբագրությունն այդ սխալի համար հայտնաբերողին պարտավոր է վճարել 500 դոլար տուգանք, կետադրական սխալի դեպքում` 220։ Էլ չեմ ասում այն մասին, որ արդեն անհետացող լեզուների ցանկում հայտնված արևմտահայերենի հարցում մենք ոչինչ չենք անում. եթե մեր լեզվի այդ հրաշափառ ճյուղը վերանա, իմացած եղեք, որ մեղքը Հայաստանի հանրապետության վրա է… Արևմտահայերենը ներսում և դրսում աչքի լույսի պես պահպանելու հարցը պետք է լինի Սփյուռքի նախարարության առաջին խնդիրը:

Մյուսը մեր մայրաքաղաքի ճարտարապետական գլուխգործոցների վերջին հարկերին հավաբներ, խոզանոցներ ու զանազան այլ կենդանական որջեր ավելացնելու մեր անամոթ մոլուցքն է: Նայեք, թե ինչ է կատարվել Երևանի Ամիրյան փողոցի` Մաշտոցի պողոտայից հրապարակ տանող հատվածի գեղեցիկ շենքերի տանիքներին: Նայեք, թե ինչ է կատարվել Մաշտոցի 56 կամ Սայաթ-Նովայի 25 գլուխգործոցների տանիքներին: Երբ ես նայում եմ դրանց, հիշում եմ Հյուգոյի արտահայտությունը` «այստեղով անցել են թուրքերը», ըստ որում` տվյալ դեպքում եւ՛ թույլտվություն տվող թուրքերը, եւ՛ կառուցողները: Դա նման է նրան, որ մեկը «Անուշ» պոեմը շարունակի։ Էլ չխոսեմ մեր մայրաքաղաքի շենքերի պատերին փակցված հուշատախտակների մասին: Եթե Երևանի պահապան հրեշտակը գիշերը մի շրջայց կատարի մեր քաղաքում` այդ հուշատախտակներից կգա այն եզրակացության, որ իր սիրելի քաղաքը ընկել է զանազան ԿԳԲ-ականների, մարդ ծեծողների, մարդ ձերբակալողների, կաշառակերների, կուսակցական ֆունկցիոներների և սովետական զանազան այլ մանր-մունր չինովնիկների ձեռքը։ Պարզ է, որ այս ամենը հենց այնպես չի արվել… Այս ամենը ապականության արդյունք է:

-Ապականություն ասելով Դուք, ինչպես մի անգամ ասել եք, հասկանում եք կոռուպցիան:

-Այո: Մեզանում կոռուպցիա ասելով ցավոք հասկանում են միայն կաշառակերություն, բայց վերջինս խաղուպար է նրա դեմ, ինչ այն իրականում նշանակում է` «ապականություն». վերջինս առավելապես գիտակցական երևույթ է։ Մեր պետությունը քսան տարի շարունակ մտադրյալ ապականել է մեր ժողովրդի գիտակցությունը:

-Անկախության տարիներին մենք ականատես ենք եղել, որ արվեստագետները հանդես են եկել փող ուզողի դերում, իշխանությանը, պետությանը նայել են որպես հովանավորի, ստնտուի։ Ի՞նչ է պետք անել, որ փոխվի այդ մտածողությունը։

-Պետք է գտնվի այն ձևը, որով պետությունը կարող է ֆինանսավորել մշակույթը: Մեր պետությունը, հավատացեք, մշակույթի վրա քիչ փող չի ծախսում, սակայն՝ ապարդյուն և անիմաստ։ Պետության գերատեսչական ֆունկցիան պետք է վերացվի։ Արվեստագետը պետք է հասկանա, որ պետությունը կթու կով չէ։ Պետությունը պետք է ստեղծի, հատկացնի դրամագլուխներ՝ մրցութային եղանակով դրանք շահելու համար։ Հեծանիվ հայտնաբերելու ոչ մի կարիք չկա։ Ամբողջ աշխարհն առաջնորդվում է այդ մեթոդով, և շատ սիրուն գործեր են ծնվում։ Դա ընդամենը կամեցողության հարց է։ Պետք է ստեղծել ֆոնդեր, դեպարտամենտներ, մշակութային հիմնադրամներ, որոնց մարդիկ կդիմեն իրենց ծրագրերով, կշահեն։ Հանձնաժողովներն իրենք կորոշեն, թե ով է շահում, ով՝ ոչ։ Կստեղծվեն գործեր՝ լավ, չեն ստեղծվի՝ նշանակում է, որ մեր մշակութային խավը, մշակութային էլիտան ընդունակ չէ մշակույթ ստեղծելու։ Հեղափոխություն իրականացվեց, պետությունը հայտնվեց ավելի թարմ, տաղանդավոր, չարատավորված մարդկանց ձեռքում։ Այդպես էլ մշակույթի ոլորտում պետք է լինի։

- Ինչ կցանկանաք նոր իշխանություններին:

Երկու բան. առաջինը` շատ խելոք, խորունկ, մտահոգ և ազնիվ ընդդիմություն: Լավ իշխանության առաջին ցուցիչը նրա լավ ընդդիմութունն է, որը նախորդ բոլոր իշխանությունները չեն ունեցել (այն իշխանությունը, որում աշխատել եմ նաև ես, գործ է ունեցել ռեսենտիմենտի` նախանձի, չարության ու ոխի ընդդիմության հետ, իսկ երկրորդ իշխանությունը` իր զույգ նախագահներով` նշանակովի): Երկրորդը` շատ մեծ հաջողություններ: 27 վագոնից բաղկացած (ես նկատի ունեմ 1991 թվականից մինչև այսօր) մի գնացք իր իշխանամետ և ընդդիմադիր բոլոր ուղևորներով` պու-չք-չք` գնաց. կառամատույցում մի նոր շեգեքարշ է կանգնած` իր նոր, երիտասարդ սլաքավարներով, որոնց ժառանգություն է հասել քայքայված,կողոպտված, քսան տարի շարունակ լլկված մի կայարան և քանդուքարափ երկաթգծեր: նրանք ժառանգել են մի պետություն, որը դե ֆակտո է, սակայն, ավաղ, ոչնչով դե յուրե չէ… (Բայց, փառք Աստծու, զարմանալիորեն դեռ «դե ժողովրդե» է): Մենք պետք է հասկանանք, որ եթե այս իշխանությունը չհաջողի (իսկ վերևում ասածս մեր կոռումպացված գիտակցությունը ամեն ինչ կանի, որ նա չհաջողի), մենք` հայերս, կդառնանք աշխարհի ամենահայատյաց ժողովուրդը` մենք կընկնենք այնպիսի մի ոչնչապաշտության և հոռետեսության գիրկը, որից հնարավոր չի լինի դուրս գալ… Այսօր այս ամենով հանդերձ` մեր երկիրը` երկիր, մեր հասարակությունը` հասարակություն դառնալու շանս են ստացել: Այդ շանսը մեզ անսպասելիորեն (թեև` ինչու անսպասելիորեն) ասես Աստված տվեց: Բայց Աստծու տվածը վերցնել է պետք... Չմոռանանք մի բան. երբ ժողովուրդները փորձանքի մեջ են` նրանց դեմ Աստված փրկության դուռ է բացում: Բայց երբ նրանք մտնում են փրկության ոլորտ` սատանան այնտեղ կործանման հազար դուռ ու դռնակ է տեղադրում...

hraparak.am