Որպես տատիկ ես անհանգստանում էի նրանց համար. ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչը հեղափոխությանը մասնակցած երեխաների մասին
Հայաստանում վերջին իրադարձությունների ժամանակ նկատելի էր, որքան շատ էին ցանկանում երեխաները եւ դեռահասները մասնակցել բողոքի ակցիաներին եւ հանրահավաքներին. նրանք ցանկանում էին, որ իրենց կարծիքը լսելի լինի, ուզում էին ակտիվ մասնակցություն ունենալ երկրում կատարվող փոփոխություններին: Այս մասին հունիսի 1-ին լրագրողների հետ հանիպմանն ասաց Հայաստանում ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) ներկայացուցիչ Տանյա Ռադոչայը:
Պատասխանելով լրագրողներին հարցին այն մասին, թե վտանգավոր չէր արդյոք երեխաների համար բողոքի ակցիաներին մասնակցելը, ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչն ասաց, որ նրանց համար որոշակի ռիսկեր հավանաբար կային:
«Ես չեմ կարող դատել՝ ճիշտ են վարվել արդյոք ծնողները, որոնք իրենց հետ հանրահավաքներին տանում էին երեխաներին: Ամեն մի ծնող վարվում է այնպես, ինչպես ճիշտ է համարում: Որպես մայր եւ տատիկ ես ժամանակ առ ժամանակ անհանգստացել եմ նրանց համար», - խոստովանել է նա:
Նրա խոսքով, հարկավոր է երկրում այնպիսի պայմաններ ստեղծել, որպեսզի երեխաները կարողանան միշտ իրենց կարծիքը հայտնեն, մասնակցեն երկրի կյանքին. ոչ միայն հանրահավաքների ժամանակ, այլեւ «սովորական» օրերին:
Իր հերթին Հայաստանի Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ընտանիքի, կանանց եւ երեխաների հարցերով վարչության ղեկավար Գեղանուշ Գյունաշյանը նշեց, որ սայլակներով փոքր երեխաներով կանայք ցույցերին չեն մասնակցել առաջին օրերից, այլ միայն ժամանակ, երբ համոզվեցին, որ ցույցերը խաղաղ են եւ երեխաներին հետ նարնց ոչինչ չի սպառնում:
«Այս կանայք գիտեին, որ իրենց երեխաներին ոչինչ չի սպառնում: Նրանք վստահ էին իրենց եւ իրենց երեխաների անվտանգության հմար, հետեւաբար երեխաների հետ էին գալիս ակցիաներին», - նշել է Գեղանուշ Գյունաշյանը:


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի