2007-ից կառավարությունում աշխատած Սողոմոնյանը նշանակվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը ներկայացրել է իր նորանշանակ տեղակալին՝ Ծովինար Սողոմոնյանին:
Աղաջանյանը նաեւ ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է տվյալներ իր տեղակալի մասին։ «Ծովինարը ավելի քան 10 տարվա աշխատանքային փորձ ունի պետական կառավարման ոլորտում՝ 2007-2013 թթ. աշխատել է ՀՀ արդարադատության նախարարությունում օրենսդրության մշակման ոլորտում, այնուհետեւ աշխատանքի է անցել ՀՀ ֆինանսների նախարարությունում՝ զբաղեցնելով իրավաբանական վարչության պետի տեղակալի պաշտոնը: 2014 թվականից աշխատում է կառավարության աշխատակազմում՝զբաղեցնելով նախ ֆինանսատնտեսագիտական վարչության պետի տեղակալի, իսկ 2017թվականից վարչության պետի պաշտոնը:
2013թ. կրթություն է ստացել նաեւ ԱՄՆ Թաֆթս համալսարանի Ֆլետչերի անվան իրավունքի եւ դիվանագիտության դպրոցում: Երկար տարիներ զբաղվել է շախմատով՝ համալսարանական տարիներին հանդես գալով նաեւ ԵՊՀ-ի կանանց թիմում»,- գրել է Աղաջանյանը:


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի