ՀՀ արդարադատության նախարարն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսին
ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Ռիչարդ Միլսին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Նախարարը բարձր է գնահատել Միացյալ Նահանգների հետ տարբեր ոլորտներում համագործակցությունը և շնորհակալություն հայտնել ամերիկյան ժողովրդին Հայաստանին մշտապես ցուցաբերած աջակցության համար:
Դեսպան Միլսը շնորհավորել է Արտակ Զեյնալյանին նշանակման առիթով և ընդգծել, որ Միացյալ Նահանգները պատրաստ է աջակցել իրավունքի գերակայության, մարդու իրավունքների, հակակոռուպցիոն հարցերում, որոնք կբարելավեն Հայաստանի գործարար միջավայրը և երկիրն առավել գրավիչ կդարձնեն ամերիկյան ներդրողների համար: «Մենք ողջունում ենք Ձեր նշանակումը և ակնկալում ենք բեղմնավոր համագործակցություն»,- ասել է ԱՄՆ դեսպանը և հետաքրքրվել Արդարադատության նախարարության առաջնահերթություններով:
Այդ համատեքստում նախարար Զեյնալյանն առանձնացրել է դատաիրավական և հակակոռուպցիոն ոլորտներում իրականացվելիք բարեփոխումները, օրենքների, իրավական ակտերի ընդունման գործընթացում հասարակության մասնակցության ակտիվացմանն ու ՔԿՀ-ներում առկա խնդիրների լուծմանն ուղղված աշխատանքները, ինչպես նաև Կառավարության հաշվետվողականության բարձրացման անհրաժեշտությունը:
Անդրադառնալով արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու կարևորությանը՝ արդարադատության նախարարը նշել է, որ Կառավարության նպատակը երկրում օրենսդիր և գործադիր իշխանությունների ձևավորման ժողովրդավարական սկզբունքների հաստատումն է: «Մենք հավատում ենք մեր ժողովրդի իմաստնությանը և ցանկանում, որ, այսուհետ, հասարակությունն ունենա հավատ ընտրական գործընթացների և արդյունքների նկատմամբ»,- ընդգծել է Արտակ Զեյնալյանը:
Հանդիպման ավարտին նախարարը վստահեցրել է, որ Կառավարության՝ բարեփոխումներ իրականացնելու վճռականությունը շատ մեծ է:


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի