Հայաստանում կրթության վրա ծախսում են ՀՆԱ 2,3 տոկոսը
2017 թվականի տվյալներով՝ Հայաստանում կրթության վրա ծախսում են ՀՆԱ 2,3 տոկոսը: Աշխարհում կրթական ծախսերը միջինը կազմում են ՀՆԱ 4,9 տոկոսը, մինչդեռ խորհուրդ տրվող նորման է 4-6 տոկոսը: Այս մասին հունիսի 1-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՄԱԿ Մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) հայաստանյան ներկայացուցիչ Տանյա Ռադոչայը:
Նա ընդգծեց, որ երկրի ապագան կախված է նրանից, թե երկիրն այսօր որքան է ծախսում առողջապահության, կրթության եւ սոցիալական ոլորտի վրա, ուստի այս ոլորտները ոչ մի դեպքում չի կարելի անտեսել:
«Երեխաների հանդեպ մեր սիրո աստիճանը կարելի գնահատել նրանով, թե որքան ներդրում ենք կատարում: Մենք պետք է սկսենք ավելի շատ ներդնել սեցիալական ոլորտում հանուն մեր երեխաների ապագայի: Այն բանից, թե որքան ենք ներդնում առողջապահության, սոցիալական ոլորտում եւ կրթության մեջ, կախված է նաեւ երկրի ապագան»,- նշեց մասնագետը:
Համեմատության համար՝ Վրաստանում կրթության վրա ծախսում են ՀՆԱ 3,8 տոկոսը (2016 թվական), Պակիստանում՝ 2,8 տոկոսը (2017 թվական), Ադրբեջանում՝ 3 տոկոսը (2015 թվական), Թուրքիայում՝ 4,4 տոկոսը (2014 թվական), Հոնկոնգում՝ 3,3 տոկոսը (2017 թվական), Չինաստանում՝ 4 տոկոսից ավելի (2016 թվական), Լիտվայում՝ 4,5 տոկոսը (2016 թվական), Մեծ Բրիտանիայում՝ 5,6 տոկոսը (2015 թվական):


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի