2017թ. ԱԺ-ն տնտեսման արդյունքում բյուջե է վերադարձրել 44 մլն դրամ
Հաշվետու տարում Ազգային ժողովը տնտեսման արդյունքում բյուջե է վերադարձրել 44 մլն դրամ. ԱԺ-ում 2017թ.-ի բյուջեի կատարողականի քննարկմանը տեղեկացրեց ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար Արա Սաղաթելյանը:
Նրա տեղեկացմամբ՝ վերանայվել է ԱԺ ավտոտրանսպորտային տնտեսությունը, որի արդյունքում նախորդ տարի 81 մեքենայից 14-ը կրճատվել է, 7-ը նախատեսվում է կրճատել այս տարի։
Արա Սաղաթելյանը նշեց, որ 2017թ.-ին ԱԺ-ին հատկացվել է 4 մլրդ 399 մլն 493 հազար դրամ՝ 4 ծախսային ծրագրի գծով:
Ըստ նրա՝ ներգրավվել են նաև միջոցներ ՀՀ նախագահի աշխատակազմից՝ 53 մլն դրամի չափով։
«Արդյունքում ԱԺ ճշտված բյուջեն 8 ծրագրերի գծով կազմել է 4 մլրդ 452 մլն 493 հազար դրամ։ Բյուջեն ծախսվել է 99 տոկոսի չափով», - ասաց նա։
«ԱԺ աշխատակազմի և պատգամավորների պահպանում» ծրագրով ծախսվել է 4 մլրդ 139 մլն 712 հազար դրամ։
Նրա խոսքով՝ ԱԺ աշխատակազմի փաստացի ծախսերը 2016թ.-ի համեմատ 350 մլն դրամով պակասել են, ինչը տեղի է ունեցել 26 պատգամավորի, 26 օգնականի և աշխատակազմից 26 աշխատակցի կրճատման արդյունքում։
37 մլն դրամ ծախսվել է ԱԺ մասնաշենքում գտնվող ՊՊԾ զորանոցի և ԱԺ շենքի ջեռուցման համակարգի մասնակի վերանորոգման համար, 14 մլն դրամ էլ՝ զորանոցի գույքի ձեռքբերման համար։


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի