Իրանի եւ ԵԱՏՄ-ի միջեւ լիարժեք ազատ առեւտրի գոտու շուրջ քննարկումները կարող են եւս երեք տարի տեւել
Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) եւ Իրանի միջեւ ազատ առեւտրի գոտու լիարժեք գործարկման շուրջ բանակցությունները կարող են եւս երեք տարի տեւել, «ՏԱՍՍ»-ին հայտնել են Տնտեսական զարգացման նախարարությունում:
«Մինչեւ լիարժեք ազատ առեւտրի գոտու ձեւավորումը ԵԱՏՄ-ին եւ Իրանին անհրաժեշտ է բանակցել արտոնյալ ապրանքների ցանկի ընդլայնման եւ որոշակի պարտավորությունների փոփոխման շուրջ, որպեսզի համաձայնագիրը լիովին համապատասխանի միջազգային չափանիշներին: Այդ ժամանակ ապրանքների ողջ ցանկի համար առեւտրային համագործակցության լիարժեք իրավական դաշտ կձեւավորվի: Ենթադրվում է, որ նման բանակցությունները կարող են տեւել մոտ երեք տարի»,- պատմել են նախարարությունում:
Մայիսի 17-ին ԵԱՏՄ-ն եւ Իրանն ազատ առեւտրի գոտու մասին միջանկյալ համաձայնագիր ստորագրեցին, որը միտված է երկրների միջեւ ապրանքաշրջանառության ավելացմանը՝ մաքսային ռեժիմի մեղմացման հաշվին: Ենթադրվում է, որ բոլոր երկրները կվավերացնեն պայմանագիրը մինչեւ 2018 թվականի վերջ:
Ինչպես «ՏԱՍՍ»-ին պարզաբանել են Տնտեսական զարգացման նախարարությունում, ներկայումս Իրանի պարտավորությունները տարածվում են ռուսական գյուղատնտեսական արտադրանքի արտահանման 93 տոկոսի եւ ռուսական արտադրանքի արտահանման 41 տոկոսի վրա:
Միջանկյալ համաձայնագիրը բարենպաստ պայմաններ կստեղծի մետալուրգիայի եւ կարագայուղային արդյունաբերության համար, այն ենթադրում է, որ Իրանի մաքսատուրքային սակագնի միջին մակարդակը գյուղատնտեսական ապրանքների համար կկրճատվի 23.4 տոկոսից մինչեւ 12 տոկոս, իսկ արդյունաբերական ապրանքների համար՝ 17.7 տոկոսից՝ մինչեւ 13.2 տոկոս:
«Մենք ակնկալում ենք այն ապրանքների արտահանման ավելացումը, որոնց նկատմամբ մաքսատուրքերի զգալի նվազում է տեղի ունեցել. թեյ, բրինձ, հում արեւածաղկի ձեթի, կարագի, սոյայի յուղի (20տոկոսից՝ մինչեւ 10 տոկոս), հրուշակեղեն եւ թխվածքներ, ծամոն (40-55 տոկոսից՝ մինչեւ 10 տոկոս (20տոկոսից՝ մինչեւ 11.5 տոկոս), փայտանյութ եւ փայտանյութային արտադրանք,, սեւ եւ գունավոր մետաղներից ապրանքներ, հիմնակմախք, վագոններ», - նշել են Տնտեսական զարգացման նախարարությունում:


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի