«Բա որ ՀՀԿ-ականները երկիր էին թալանում, լա՞վ էր»
60-ն անց մարդը ծանր խոսակցությունից հետո վատ է զգացել եւ խնդրում է, որ նրան հնարավորություն տրվի հեռանալու: Նրանից 3 անգամ երիտասարդ մարդիկ այդ պահին հարկ են համարում հիշեցնել նրա մեղքերը՝ բա որ մենք հացադուլ էինք անում, բա որ այստեղ «կարմիր բերետներ» էին եկել: Մարդկանց նախկին՝ իրական կամ մտացածին մեղքերը թվարկելը բացարձակապես չի արդարացնում այդ պահին մեղք գործելը. եթե դու ավելի լավն ես, ավելի արդար ու բարի ես, ինքդ քո նկատմամբ պետք է ավելի խիստ լինես, քան ուրիշների:
Անցումային շրջանում «բա որ»-ի «փաստարկը» դառնում է հիմնական եւ համատարած: Եթե հանկարծ գրես ներկա իշխանության որեւէ սխալի մասին, իսկույն կգտնվեն մի քանի տասնյակ մարդիկ, որոնք «հակափաստարկ» կբերեն՝ «բա որ ՀՀԿ-ականները երկիր էին թալանում, լա՞վ էր»: Ոչ, լավ չէր, շատ վատ էր, բայց դա ներկա սխալների արդարացում չէ:
Երբ 1998-ին եւ հաջորդ տարիներին իշխանությունները ընտրություններ էին կեղծում, իսկ լեւոնականները մատնանշում էին այդ փաստը, վերջիններիս սաստում էին՝ «բա որ դուք էիք կեղծում»: Այդ առիթով մի 50 տարվա հնության անեկդոտ կա. ամերիկացին խոսում է Խորհրդային միության դատարկ խանութների, երշիկի հերթերի, այլախոհների հետապնդման մասին: Դրան խորհրդային քարոզիչը հակադարձում է՝ «բա որ ձեզ մոտ նեգրերին են ճնշում»: Այդ «բա որ»-ներով կարելի է արդարացնել ցանկացած դաժանություն, անգամ հանցագործություն:
Ի վերջո, Գերմանիայում նացիստները նույնպես օգտագործում էին նույն փաստարկը, երբ հալածում էին հրեաներին՝ «բա որ հրեաները տիրում էին մեր երկրի ամբողջ տնտեսությանը եւ որոշում էին Գերմանիայի բախտը», հետեւաբար հրեաներին պետք էր ուղարկել գազային խցիկներ: Կամ բոլշեւիկներն ասում էին՝ «բա որ ցարական ռեժիմը շահագործում էր բանվոր դասակարգին եւ աշխատավոր գյուղացիությանը», հետեւաբար կարելի է սպանել ցարի 11 տարեկան որդուն: Այլատյացությունը մշտապես հիմնված է ուրիշների՝ նախկինում գործած մեղքերի հիշողությունների վրա: Եվ քանի որ աշխարհում չկա որեւէ ազգ, որեւէ կուսակցություն կամ որեւէ մարդ, որը սխալ, անընդունելի, ամոթալի արարքներ արած չլինի, սկզբունքորեն այդ «հիշողություններով» կարելի է առաջնորդվել ցանկացած դեպքում:
Պետության համար գոյություն ունի միայն Քրեական օրենսգիրքը. խախտողը՝ լինի նա պաշտոնյա, օլիգարխ, թե «գաղափարական մոտիվներով» ոստիկաններ սպանող, պետք է կրի իր պատիժը: Մարդու համար գոյություն ունի Մարդը՝ իր թուլություններով, իր անկատարությամբ: Եվ ցանկացած գնահատական տալուց առաջ գնահատողը պետք է հաշվի առնի, որ ինքը նույնպես թույլ է եւ անկատար: «Ինչ չափով որ չափեք, նույն չափով էլ ձեզ համար կչափեն»,- ասված է Աստվածաշնչում: Լավ է ասված՝ կանխարգելիչ նշանակություն ունի ցանկացած դաժանության եւ վրեժխնդրության համար: Արամ Աբրահամյան
http://www.aravot.am/2018/05/31/960771/
© 1998 - 2018 Առավոտ – Լուրեր Հայաստանից


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի