Առնվազն ևս 11 առևտրային ցանց կարող է կասկածվել պետության հաշվին հարստանալու հանցավոր գործունեության համար
«Ազգային անվտանգության ծառայությունը մայիսի 30-ին հրապարակել է տեղեկություն այն մասին, թե ինչպես է ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող «Ալեքս Հոլդինգ» ընկերությունն օրենքին հակասող զանազան հնարքների միջոցով թաքցրել 40 միլիարդ դրամի շրջանառությունից առաջացող 20 տոկոս ԱԱՀ և շահութահարկը՝ վճարելով ընդամենը 2 տոկոս շրջանառության հարկ:
Դա, ըստ ԱԱԾ հայտարարության, արվել է մի քանի հարյուր, այսպես ասած՝ կեղծ ԱՁ գրանցելու միջոցով, տարբեր քաղաքացիների անձնագրերով: Այլ կերպ ասած՝ ԱԱԾ հայտարարությունից պարզ է դառնում, որ պետությունից թաքցվել են տասնյակ միլիարդավոր դրամներ: ԱԱԾ-ն հայտարարել է քրեական գործ հարուցելու մասին: Ինչ խոսք, քանի դեռ չկա դատարանի որոշում հանցանքի մասին, որևէ մեկը չի կարող համարվել հանցագործ, և այդ իմաստով պարտավոր ենք հարգել անմեղության կանխավարկածը:
Մյուս կողմից՝ ԱԱԾ-ն բացահայտում և հայտարարում է այն, ինչի մասին երևի թե տեղյակ էր Հայաստանի գրեթե ցանկացած ակտիվ քաղաքացի, որին քիչ թե շատ հետաքրքրել է, թե ինչու է պետությունը հասել այն վիճակին, երբ ապրել է փաստացի պետական պարտքով: Որովհետև մի քանի տասնյակ ընտանիքներ, օգտագործելով իշխանության տարբեր մարմինների հետ ստվերային համաձայնությունները և յուրացնելով իշխանական լծակները, ապրել են պետության հաշվին:
ԱԱԾ-ն հայտարարել է, որ ՊԵԿ-ի նախկին ղեկավարությունն այդօրինակ ստվերային համաձայնությունների մեջ է եղել ոչ միայն «Ալեքս Հոլդինգ»-ի, այլ նաև 11 այլ խոշոր առևտրային ցանցերի հետ, ինչը նշանակում է, որ առնվազն ևս 11 առևտրային ցանց կարող է կասկածվել պետության հաշվին հարստանալու հանցավոր գործունեության համար»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի