ԳԱԱ-ն 10 հատ կոնյակի համար պետական միջոցներից ծախսել է մոտ 700 հազար դրամ
«Ժողովուրդը» գրում է. «Պարզվում է՝ թանկարժեք կոնյակներ գնում են ոչ միայն պետական կառավարման մարմինները, այլև ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ գիտությունների ազգային ակադեմիան մայիսի 22-ին պայմանագիր է կնքել «Վինո Վինո» ընկերության հետ և գնել 10 հատ կոնյակ:
Այսպես, պարզվում է՝ գնվել է 1 հատ «Էրեբունի 30» 0.7լ կոնյակ՝ 240 հազար դրամով 2 հատ «Դվին կոլեկցիոն» կոնյակ՝ ընդհանուր 90 հազար դրամով, 6 հատ «Նաիրի» կոնյակ՝ 236 հազար 556 դրամով (հատը՝ մոտ 39.5 հազար դրամ) և մեկ հատ «Արարատ» կոնյակ՝ 89 հազար դրամով: Բացի այս, Գիտությունների ակադեմիայի կոնյակասերները գնել են նաև տուփ՝ 37 հազար դրամով: Այսքան հուշանվերի համար գիտությունների ազգային ակադեմիան պետական միջոցներից ծախսել է մոտ 700 հազար դրամ»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի