Երևանի փոխքաղաքապետը պահանջում է ավագանու անդամից՝ հրապարակայնորեն ներողություն խնդրել
Երևանի փոխքաղաքապետ Վահե Նիկոյանը պահանջում է Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամ Մարինա Խաչատրյանից հրապարակայնորեն ներողություն խնդրել
Ս. թ. մայիսի 30-ին Երևանի ավագանու հերթական նիստի ընդմիջմանը «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամ Մարինա Խաչատրյանը մի շարք լրատվամիջոցների ներկայությամբ հայտարարեց, որ ես, մեջբերում եմ, «լրագրող եմ ծեծել»:
Ես՝ Վահե Նիկոյանս, ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ Մարինա Խաչատրյանի այս պնդումն ակնհայտ սուտ է և զրպարտություն։ Նշված անձի սանձարձակություններն ու սադրանքները Երևանի ավագանու նիստերի ընթացքում բոլորին են հայտնի, սակայն ակնհայտ զրպարտությունը դուրս է որևէ տրամաբանության կամ ողջամտության սահմաններից։
Պահանջում եմ Մարինա Խաչատրյանից անհապաղ հրապարակայնորեն ներողություն խնդրել ակնհայտ ստի, իմ պատիվն ու համբավն արատավորելու փորձ կատարելու համար։
Որպես Երևանի ավագանու անդամ՝ Մարինա Խաչատրյանը պետք է գիտակցի, որ հրապարակային ցանկացած խոսք պատասխանատվություն է ենթադրում և այլ անձանց զրպարտելն օրենքով պատժելի արարք է։
Վահե Նիկոյան
Երևանի քաղաքապետի տեղակալ


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի