Պիստն իմ ընկերն է, բայց ճշմարտությունն ավելի թանկ է
Պիստը իմ մտերիմն է, մանկության ընկերն է, բայց նա բռնության որևէ գործողության չի մասնակցել: Այս մասին այսօր՝ մայիսի 30-ին, Երևանի քաղաքապետարանում լրագրողների հետ զրույցում ասաց Էրեբունի վարչական շրջանի ղեկավար Դավիթ Գրիգորյանը՝ անդրադառնալով «Պիստ» մականունով հայտնի Արմեն Իսրայելյանի գործողություններին:
«Պիստը իմ մտերիմն է, մանկության ընկերն է, բայց նա բռնության որևէ գործողության չի մասնակցել, եթե մասնակցել է, նա պատասխան կտա: Ես Ձեր ասած ոչ մի դեպքի չեմ տիրապետում և դա իրավապահ մարմինների գործն է: Էրեբունի թաղամասում 100 հազարից ավելի մարդ է ապրում և չեմ կարող պատասխան տալ բոլորի համար»,- ասաց թաղապետը:
Հիշեցնենք, որ ապրիլի 22-ին Նոր-Արեշի Էրեբունի և 26-րդ փողոցների խաչմերուկում դիմակավորված քաղաքացիական հագուստով անձինք մահակներով ու քարերով ոստիկանների աչքի առաջ հարձակվել են խաղաղ անհնազանդության գործողություններ իրականացնող մասնակիցների վրա, բռնություն կիրառել ցուցարարների նկատմամբ, հայհոյել ու էլեկտրահարել նրանց:
Լուրեր Հայաստանից - NEWS.am


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի