Հայաստանի ՄԻՊ-ի աշխատանքը միջազգային լավագույն փորձի օրինակ է. ՄԻԵԴ նախագահ
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը մայիսի 29-ին Ստրասբուրգում աշխատանքային հանդիպում է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ Գիդո Ռայմոնդիի հետ: Հանդիպմանը մասնակցել են նաեւ Հայաստանից նշանակված դատավոր Արմեն Հարությունյանը եւ դատարանի քարտուղար Ռոդրիկ Լիդելը:
ՄԻՊ-ից հայտնում են, որ հանդիպման ընթացքում կարեւորվել է Սահմանադրական դատարան հատուկ կարծիքներ ներկայացնելու, օրենսդրական նախագծեր մշակելու, Եվրոպական դատարանում քննվող գործերի առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպանի կողմից հատուկ կարծիքներ ներկայացնելու առաջարկվող պրակտիկան եւ այլն:
Ըստ Եվրոպական դատարանի գործընկերների՝ Մարդու իրավունքների պաշտպանի այս նոր նախաձեռնությունները միջազգային լավագույն փորձի օրինակ են եւ ավելի կնպաստեն դատարանի իրավական չափանիշների ներդրմանը: Բարձր է գնահատվել Մարդու իրավունքների պաշտանի զեկույցների որակը, որոնք հաշվի են առնվում դատարանի կողմից վճիռներ կազմելիս:
Հանդիպման ընթացքում կարեւորվել է նաեւ Մարդու իրավունքների պաշտպանի մասնակցությունը դատարանի վճիռների կատարմանը եւ համագործակցությունը Նախարարների կոմիտեի հետ:
Արման Թաթոյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել Գիդո Ռայմոնդիին աշխատանքը գնահատելու համար եւ նշել, որ այն շարունակաբար ուղղված է լինելու դատարանի իրավական չափանիշների ներդրմանը երկրի իրավական համակարգում:


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի