Արմավիրի ուսուցիչներն աշխատավարձերից ամսական 1 տոկոս գումար են փոխանցում մշակույթի հիմնադրամին
«Հրապարակը» գրում է. «Հինգ տարուց ավելի է՝ Արմավիրի մարզի ուսուցիչներն իրենց աշխատավարձերից ամսական 1 տոկոս գումար են փոխանցում «Արմավիրի մշակույթ, սպորտ, երիտասարդություն» հիմնադրամին:
Ըստ հիմնադրամի կանոնադրության՝ հանգանակությունը մշակութային միջոցառումների և դպրոցներում մարզագույք ձեռք բերելու համար է: Գումարը փոխանցվում է «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ Արմավիրի մասնաճյուղին: Թավշյա հեղափոխությունից հետո, մարզպետարանի ցուցումով, դպրոցներում ուսուցիչներից ստորագրություններ են հավաքվում, թե իբր այդ գումարներն իրենք իրենց ցանկությամբ են փոխանցում հիմնադրամին, որպեսզի դպրոցներում մարզամշակութային կյանքն ակտիվացնեն, սպորտային և այլ պարագաներ ձեռք բերեն: Այսինքն՝ մարզպետարանը հետին ամսաթվով փաստաթղթեր է սարքում՝ փորձելով օրինական դաշտ բերել մի բան, որի «անունը կա, ամանում չկա»:
«Չենք իմանում, թե այդ փողերն ուր են գնում, ինչ նպատակի են ծառայում: Միայն գիտենք, որ ամեն ամիս մեր աշխատավարձից 1000-ական դրամ են «քաշում», անունն էլ դնում են կամավոր: Սա կամավոր չէ, կամավոր-պարտադիր է»,- ասացին գյուղական դպրոցներից մեկում՝ խնդրելով չհրապարակել իրենց անունները:
Այդ դպրոցի աշխատակիցները նույնիսկ ցանկացել են նամակով դիմել ԿԳ նախարարին ու խնդրել, որ հիմնադրամի 1000-ական դրամներն այլևս իրենցից չպահեն, բայց նրանց համարձակությունը չի ներել: Մտածել են՝ հետքերով կգան, ու իրենց համար լավ չի լինի»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի