Փաշինյանը հանդիպել է գործարարների հետ եւ հայտարարություն արել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, վարչապետ Նիկոլ Փաշինյանն օրերս հանդիպել է գործարարների հետ եւ հայտարարել, որ տարիներ շարունակ նախորդ իշխանությունների սահմանած խաղի կանոնները փոխվել են՝ ինքը չի պահանջելու «սեւ դրամարկղին վճարումներ», ինչ-որ ստվերային գումարներ, բայց գործարարներից պահանջում է գործել հարկային դաշտում` չթաքցնելով իրական թվերը, հակառակ դեպքում պատիժն անխուսափելի կլինի:
Ասում են՝ գործարարներից շատերը թեթեւացած շունչ են քաշել, քանի որ նրանց էլ է ձեռնտու հարկային դաշտում գործելը, դա շատ ավելի քիչ ծախս է, քան այսուայնտեղ երկրի ղեկավարի պահանջով «գումար մուծվելը», «հարց լուծելը»:
Մինչ այդ, երեկ վարչապետը անդրադառնալով խոշոր ձեռնարկություններում, սուպերմարկետներում անցկացվող ստուգումներին, ասել է. «Այն, ինչ որ մենք հայտարարել ենք, որ վենդետաներ չեն լինելու, ես դա վերահաստատում եմ։ Հանկարծ որեւէ մեկը սա չփորձի ընկալել որպես թուլության նշան։ Վենդետաներ չեն լինելու, բայց ամենաթողություն էլ չի լինելու»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի