ՀՀ ոստիկանության շտաբի պետ է նշանակվել Արմեն Ղուկասյանը
ՀՀ ոստիկանապետ Վալերի օսիպյանի հրամանով ոստիկանության շտաբի պետ է նշանակվել ոստիկանության գնդապետ Արմեն Ղուկասյանը՝ ազատվելով ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի պետի պաշտոնից:
Նշենք, որ ՀՀ ոստիկանության շտաբի պետի պաշտոնը զբաղեցնում էր ոստիկանության գնդապետ Հովհաննես Քոչարյանը: Վերջինս այժմ զբաղեցնում է ՀՀ փոխոստիկանապետի պաշտոնը:
Արմեն Ղուկասյանի կենսագրությունը
Ծնվել է 1966 թ. հունվարի 21-ին, Գյումրի քաղաքում:
1987 թ. ավարտել է ԽՍՀՄ ՊԱԿ-ի Օրյոլի Մ.Ի. Կալինինի անվան կապի բարձրագույն զինվորական հրամանատարական ուսումնարանը, 1998 թ.` ՀՀ ՆԳՆ բարձրագույն դպրոցը, 2008 թ.` ՌԴ ՆԳՆ Կառավարման ակադեմիան /ադյունկտուրա/:
1987 թ. օգոստոսից մինչեւ 1990 թ. հուլիս ամիսը աշխատել է Կիրովոգրադի մարզգործկոմի ՆԳՎ կապի բաժնում, որպես ինժեներ:
24.07.1990-16.01.1993 թթ.` ՀՀ ՆԳՆ կապի բաժնի ինժեներ, ավագ ինժեներ,
16.01.1993-03.11.1993 թթ.` ՀՀ ՆԳՆ թմրաբիզնեսի եւ թմրամոլության դեմ պայքարի վարչության ավագ օպերլիազոր,
03.11.1993-09.05.1994 թթ.` ՀՀ ՆԳՆ ՔՀՎ թմրաբիզնեսի եւ թմրամոլության դեմ պայքարի բաժնի օպերլիազոր, ավագ օպերլիազոր,
30.07.1994-01.08.1997 թթ.` ՀՀ ՆԳՆ շտաբի կազմվերլուծական վարչության տեսուչ, ավագ տեսուչ,
16.05.2000-20.01.2003 թթ.` ՀՀ ՆԳՆ շտաբի կազմվերլուծական վարչության պետի տեղակալ, ինքը եւ ինֆորմացիոն վերլուծական բաժնի պետ,
20.01.2003-07.07.2006 թթ.` ՀՀ ոստիկանության շտաբի պետի տեղակալ, ինքը եւ կազմակերպական-վերլուծական բաժնի պետ,
07.07.2006-30.07.2011 թթ.` ՀՀ ոստիկանության շտաբի պետի տեղակալ, ինքը եւ կազմակերպական-վերլուծական վարչության պետ,
30.07.2011-06.12.2011 թթ.` ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետի ուսումնական եւ գիտական աշխատանքների գծով տեղակալ /1-ին տեղակալ/,
06.12.2011թ.-ից զբաղեցնում է ՀՀ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի պետի պաշտոնը:
ՀՀ ոստիկանության պետի` 2018 թ. մայիսի 29-ի հրամանով նշանակվել է ՀՀ ոստիկանության շտաբի պետ:
Պարգեւատրվել է`
ՀՀ ոստիկանության, ԼՂՀ ոստիկանության եւ ՌԴ ՆԳՆ մի շարք մեդալներով եւ կրծքանշաններով:
Իրավաբանական գիտությունների թեկնածու է:
Ամուսնացած է, ունի մեկ դուստր եւ մեկ որդի


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի