Զինված միջադեպ Կարբի գյուղում, մեկ անձ ձերբակալվել է. ՔԿ
Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Կարբի գյուղում մայիսի 27-ին տեղի ունեցած զինված միջադեպի առթիվ:
Կոմիտեն նշում է, որ ձեռնարկված անհետաձգելի միջոցառումների արդյունքում պարզվել են էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ. մեկ անձ ձերբակալվել է։
«Նախնական տվյալներով՝ 2018թ. մայիսի 27-ին՝ ժամը 22:30-ի սահմաններում, Արագածոտնի մարզի Կարբի համայնքում՝ համայնքապետարանին հարակից տարածքում, մի խումբ անձանց միջև տեղի է ունեցել վիճաբանություն, որը վերածվել է ծեծկռտուքի։ Միջադեպի ժամանակ կիրառվել է հրազեն, կտրող-ծակող գործիք, որի հետևանքով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով բժշկական կենտրոն է տեղափոխվել 4 անձ, որից 2-ը՝ հրազենային վնասվածքներով, մեկը՝ դանակահարված», - ասված է հաղորդագրությունում։
Դեպքի առթիվ կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով (խուլիգանությունը, որը կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ), 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ կետերով (երկու կամ ավելի անձանց սպանության փորձ՝ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով), 112-րդ հոդվածի 1-ին մասով (դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը կամ առողջությանն այլ ծանր վնաս պատճառելը, որը վտանգավոր է կյանքի համար) և 235-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը): Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են 7 պարկուճ, արնանման հետքեր։
Ըստ հաղորդագրության, ստեղծվել է քննչական խումբ, մշակվել քննչական պլան, առաջ քաշվել աշխատանքային վարկածներ, առգրավվել դեպքի վայրի հարակից տարածքում առկա տեսանկարահանող սարքերը։
«Ձեռնարկված լայնածավալ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, փաստական տվյալներ ձեռք բերվել հրազենից շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով կրակոցներ արձակած անձի ինքնության վերաբերյալ, ով ևս Կարբիի բնակիչ է։ Նրա մասնակցությամբ կատարված քննչական գործողության արդյունքում Օհանավան գյուղի գերեզմանատան տարածքից հայտնաբերվել և առգրավվել է նաև հանցագործության գործիք հանդիսացած ինքնաձիգը։ Կասկածյալը ձերբակալվել է», - հայտնում է կոմիտեն՝ շարունակելով. - «Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու, միջադեպի բոլոր մասնակիցների ինքնությունը պարզելու և նրանց գործողություններն անհատականացնելու ուղղությամբ»։


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի