ՃՈ տուգանքները վճարած բարեխիղճ քաղաքացիները պահանջում են վերադարձնել գումարները
«Բարեխիղճ քաղաքացիները, որոնք վճարել են ՃՈ տուգանքները, ասում են՝ վերադարձրեք մեր գումարները: Այս մասին, այսօր՝ մայիսի 24-ին, կառավարության նիստում հայտարարել է ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը:
«Տարբեր կարծիքներ կան համացանցում, հիմա պետք է մենք փորձենք բացատրել եղելությունը ու մեր կայացրած այս որոշման հետևանքները», - ասաց նա:
Սրան արձագանքեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ պետք է տեսակետները քննարկել ու կայացնել հավասարակշռված որոշում։
«Ենթադրվում է, որ կան լուծումներ, այո՚, բարեխիղճ քաղաքացիները վճարել են, շատ-շատերը չեն վճարել, որովհետև մեծ հավանականությամբ չեն ունեցել, հիմա պարոն Միրզոյանն էլ է ասում վճարել է, ես էլ եմ վճարել, դո՞ւք էլ եք վճարել պարոն Օսիպյան, իսկ պարոն Զեյնալյանը նախկինում չի վճարել, բայց որոշել է քաղաքական իրավիճակի փոփոխություններից հետո վճարել», - ասաց Նիկոլ Փաշինյանը։
Նշենք, որ կառավարության նիստում ավելի վաղ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը տեղեկացրել էր, որ նախարարությունը e-draft.am կայքում տեղադրել է վարչական տուգանքների համաներման մասին օրենքի նախագիծը։ Նրա խոսքով, առաջիկայում, երբ որ լրանան ժամկետները, իրենք նախագիծը կներկայացնեն կառավարության հաստատմանը, որպեսզի գնա Ազգային ժողով
Նիկոլ Փաշինյանը ՀՀ ոստիկանապետից հետաքրքրվեց, թե համաներումը որ ժամկետների համար պետք է իրականացնել, ինչին Օսիպյանը պատասխանե՝ մինչեւ 2017-ի դեկտեմբերի 31-ը եւ վերջին իրադարձությունների օրերը, երբ տեղի էին ունենում երթեր, ցույցեր:


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի