Ալեքսանդր Արզումանյանին պետական բյուջեից 2500 եվրո կհատկացվի
Կառավարությունն այսօր՝ մայիսի 24-ին, իր նիստում որոշեց Դանիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Արզումանյանին հատուցել 2500 եվրոյին համարժեք ՀՀ դրամ՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումը կատարելու նպատակով:
«Այս վճիռը գալիս է հաստատելու, որ Ալեքսանդր Արզումանյանը եղել է քաղբանտարկյալ, որքան էլ ՀՀ իշխանությունները դա ընդունել են, թե ոչ: Մենք այս ուղերձը պետք է տանք, որ եթե մեկը հավակնել է լինել դատավոր, պետք է պատասխանատվություն վերցնի կայացնել վճիռներ եւ կրել պատասխանատվություն իր վճիռների համար»,-նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Հիշեցնենք, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը «Ալեքսանդր Արզումանյանն ընդդեմ Հայաստանի» գործով կայացրած վճռով սահմանել էր, որ Հայաստանը խախտել է մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան եւ պարտավորեցրել է Հայաստանի Հանրապետությանը երեք ամիսների ընթացքում Արզումանյանին վճարել 2500 եվրո գումար:
Արզումանյանը հայտարարել էր, որ ՄԻԵԴ վճռով փոխհատուցման գումարները ստանալուց հետո դրանք կուղղի «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին»:


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի