Օդանավակայանում գումարներ գանձելու լուրջ խողովակ է գործել
«Փաստ» թերթը գրում է. «Պարզվում է՝ թավշյա հեղափոխությունը հեղափոխական փոփոխություններ է իրականացրել նաեւ «Զվարթնոց» օդանավակայանի ավիացիոն անվտանգության նախաբացթողումային ծառայության զննման ծառայության «աշխատանքներում»: Արդյունքում, «Փաստ»–ին հասած տվյալների համաձայն, «փակվել» է ավիաընկերություններից դեպի «անհայտ ուղղությամբ» գումարներ «գանձելու» մի մեծ խողովակ:
Խնդիրն այն է, որ Հայաստանից բոլոր մեկնողները նույնականացման շղթան նաեւ այլ «ֆունկցիա» է իրականացրել: «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերության մամուլի քարտուղար Գեւորգ Աբրահամյանը «Փաստ»–ի հետ զրույցում հաստատեց տեղեկությունը, որ արդեն մոտ 20 օր է՝ ուղեւորների նույնականացումը մատնահետք վերցնելու միջոցով այլեւս չի իրականացվում: «Մոտ 15–20 օր է՝ ուղեւորի նույնականացումը մատնահետք ֆիքսող սարքով իրականացնելու գործընթացը դադարեցվել է: Ներկայում ուղեւորների նույնականացումն իրականացվում է այլ տեխնոլոգիայով: Առաջիկայում կներդրվի անվտանգության նոր, ավելի արդիական համակարգ, քանի որ պետք չէ մոռանալ, որ խոսքը անվտանգությանն է վերաբերում: Համակարգը ներդնելուց հետո հայտարարություն կտարածենք, կցուցադրենք, որպեսզի մարդիկ նույնպես տեղեկանան այդ ամենի մասին»,-ասաց Գ. Աբրահամյանը:
Ի դեպ, «Փաստ»–ին հասած տեղեկությունների համաձայն, այդ «օղակում» հաշվել են նաեւ, թե որ ավիաընկերությունը օրական քանի մարդ է տեղափոխել եւ յուրաքանչյուր ուղեւորի համար տվյալ ավիաընկերությունից 5 եվրոյի չափով գումար են «ստացել»: Ըստ պտտվող լուրերի, այդ «շրջանառությունը» որեւէ տողով փաստաթղթային ձեւակերպում չի ստացել: Այսինքն, դա ըստ էության չի ներառվել ավիաընկերությունների կողմից իրականացվող «ծախսերի» ցանկում:
Թե ինչ «5 եվրոների» մասին է խոսքը եւ հավաքված այդ գումարից ում ինչքան գումար է հասել, դժվար է ասել: Այդ մասին հասարակությանը հավանաբար տեղեկություններ կտրամադրեն երկրի իրավապահ մարմինները»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի